Чай вдвоем խմբի նախկին անդամ Ստաս Կոստյուշկինը խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն բռնաբարել են
LIFEStyle.news.am-ը գրում է.
Чай вдвоем խմբի նախկին անդամ, երգիչ Ստաս Կոստյուշկինը «Առավոտն Ուկրաինայի հետ» հաղորդման լրագրողներին առաջին անգամ պատմել է ճշմարտությունը մանուկ հասակում իր ստացած հոգեբանական տրավմայի մասին, գրում է Ivona–ն:
Երգիչը խոստովանել է, որ հեռավոր 1979-ին, երբ ընդամենը ութ տարեկան էր, ինքն ընկերների հետ որոշել էր իրենց քաղաքի պլաստիկ ապրանքների արտադրության գործարան գնալ:
Ճանապարհին նրանք հանդիպել են ինչ-որ մեծ տղաների, որոնք սկսել են նրանց սպառնալ: Ստասը պատմել է, թե ինչպես էր ուզում փախչել, բայց չի կարողացել, նրան կանգնեցրել է մեծ տղաներից մեկը ու ասել. «Եթե դու գնում ես, քո ընկերների ծնողներին հայտնիր, թե որտեղ ենք մենք թաղելու նրանց երեխաներին»:
Կոստյուշկինը որոշել է չլքել ընկերներին դժբախտության մեջ, ու հանցագործները նրան բռնաբարել են:
Ստասի խոսքով, ինքն ու ընկերները պայմանավորվել էին կատարվածի մասին ծնողներին չպատմել, քանի որ վախենում էին ու առհասարակ չէին էլ հասկանում կատարվածի էությունը:
«Ես այնքան փոքր էի, որ մինչեւ վերջ չէի գիտակցում, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ես այն ժամանակ առհասարակ չէի հասկանում, թե դա նրանց ինչին էր պետք »,- անկեղծացել է երգիչը:
Ստաս Կոստյուշկինը նշել է, որ այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ինքը մինչեւ հիմա չի կարողանում մոռանալ այդ սարսափելի դեպքը: Երգիչը համարում է, որ այդ բռնաբարությունը, որպես հոգեբանական տրավմա, հետք է թողել իր գիտակցության վրա:



