Բրյուսելում ճշտել են ահաբեկչության զոհերի թիվը
INTERNATIONAL NEWSՃշտված տվյալներով՝ մարտի 22-ին Բրյուսելում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 31 մարդ, եւս շուրջ 250 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել Է Բելգիայի մայրաքաղաքում գործող ճգնաժամային շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել Է 34 զոհվածների մասին:
Կենտրոնում նշել են, որ այս թվերը չի կարելի վերջնական համարել, քանի որ վիրավորների թվում կան օրհասական վիճակում գտնվող մարդիկ, եւ զոհերի թիվը կարող Է աճել:
Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



