Նեխուրի հյութը՝ առողջության գրավական
LIFELife.panorama.am-ը գրում է.
Լյարդը մարմինը թունազերծող կարևորագույն օրգանն է, որը կուտակում է ամենաբարձր չափով ծանր մետաղներ։ Երիկամները մաքրում են արյունը, ինչը նշանակում է, որ այնտեղ ևս տեղի են ունենում թույների կուտակումներ։ Թունազերծման կարիք ունեն նաև մյուս օրգանները՝ սիրտը, թոքերը, հոդերը։
Այս բաղադրատոմսը կօգնի ամբողջությամբ թունազերծել օրգանիզմը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 3 նեխուր
• Մի քանի ճյուղ մաղադանոս
• 2 կտոր արքայախնձոր։
Բաղադրիչները լվանալ, կտրատել և լցնել բլենդերի մեջ, ավելացնել մի փոքր ջուր և հարել, որպեսի ստացվի ոչ շատ պինդ խառնուրդ։ Անհրաժեշտության դեպքում կրկին ջուր ավելացնել։
Օպտիմալ արդյունքների համար այս ընպելիքից խմել առավոտյան և երեկոյան՝ 1 շաբաթ շարունակ, որից հետո օրգանիզմն ամբողջությամբ կմաքրվի տոքսիններից ու կվերակենդանանա։



