Նարնջի հյութը կիջեցնի ճնշումը և կպաշտպանի ինսուլտից
LIFEShabat.am-ը գրում է.
Վերջին հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ցիտրուսային մրգերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ինսուլտի առաջացման ռիսկը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Արդյունքը կապված է տվյալ մրգերի մեջ «գեսպերիդինի» առկայությամբ, որը մեծացնում է շրջանառվող արյան քանակը` ամբողջ մարմնում, այդ թվում նաև ուղեղում:
Հատուկ սարքի օգտագործման միջոցով, որը հայտնի է, որպես «դոպլերովյան ֆկյուքսմետր» մասնագետները կարողացել են չափել արյան հոսքը մաշկի տակից` լազերային ճառագայթման օգնությամբ:
Սարքը ամրացնելուց հետո մասնագետները տվել են փորձարկվող մարդուն լուծույթ, որն իր մեջ պարունակել է գեսպերիդինի այնքան քանակություն, որը հավասար է եղել 2 բաժակ նարնջի հյութին:
Հյութը խմելու ընթացքում նկատվել է ճնշման նվազում և արյան շրջանառության կարգավորում:



