Հանցագործները հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը
SOCIETYՈստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113/Ա հասցեի մոտից մարտի 22-ին, ժամը 00.10-ինբերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ նա իր ընկերներ Խաչիկի և Գարուշի հետ Մուրացանի փողոցի 113/Ա հասցեում գործող դեղատնից բացահայտ հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը, որում եղել է մոտ 50-60 հազար դրամ, և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկին, Գարուշին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



