Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ քննչական կոմիտեն կզարգացնի համագործակցությունը ԱՄՆ դաշնային բյուրոյի հետ

POLITICS

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Բ.Քոմիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Քննչական Կոմիտեի և Հետաքննության դաշնային բյուրոյի միջև համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի, անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում երկու պետությունների համագործակցությունը, քննության մեթոդիկայի վերաբերյալ փորձի փոխանակումը։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումը նախազգուշացում կլինի հանցագործներին, որ երկու երկրների քննչական մարմինները պատրաստակամ են սերտորեն համագործակցել, և քրեական հետապնդումից խուսափելու համար նրանք չեն կարող թաքնվել ԱՄՆ-ում և Հայաստանում։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՔԿ վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ՀԴԲ-ի կողմից ցուցաբերված իրավական օգնության համար, որի արդյունքում հնարավոր է եղել բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք։ Կոնկրետ քրեական գործերով համագործակցությունը լավագույն վկայությունն է՝ պատժի անխուսափելիության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու, համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Բ.Քոմիին հրավիրել է Հայաստան. այցի ժամկետները կքննարկվեն աշխատանքային կարգով։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՀԴԲ-ի պետական կոռուպցիայի բաժնի պատասխանատուների հետ՝ քննարկելով   կոռուպցիայի դեմ պայքարում օպերատիվ աշխատանքային խմբերի դերին վերաբերող հարցեր:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ա.Հովսեփյանը հանդիպել է ՀԴԲ լաբորատորիայի տնօրենի հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող փորձաքննությունների շրջանակներին, քննարկումներ ունեցել, այդ թվում՝ ԴՆԹ վերլուծող, դատաձգաբանական և գործիքաբանական փորձագետների, պրակտիկ աշխատողներ հետ։

Ա.Հովսեփյանը շրջայց է կատարել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի ակադեմիայիում, ծանոթացել քննիչների վերապատրաստման և ուսումնական ծրագրերին։

Համաձայնություն է ձեռք բերվել՝ Քննչական կոմիետի վարույթում քննվող քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, առանձին փորձաքննությունների անցկացման հարցում ՀԴԲ-ի լաբորատորիայի փորձագետների կողմից մասնագիտական աջակցություն ցուցաբերելու, կոմիտեի աշխատակիցների վերապատրաստումները կազմակերպելու վերաբերյալ։

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe