ՍԴՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին կառաջադրի իր թեկնածուներին
POLITICSՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշում է կայացրել ՏԻՄ ընտրություններին իր թեկնածություններն առաջադրել Կապանում, Վանաձորում, Էջմիածնում, Արարատյան դաշտավայրի մի շարք բնակավայրերում, Գավառում և մոտ մեկ տասնյակ գյուղերում: Այս մասին տեղեկացրին ՍԴՀԿ գրասենյակից:
Մարտի 18-20-ը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անցկացրել է միջվարչային ժողով, որին մասնակցել են ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները: Միջվարչային ժողովի արդյունքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը որոշել է մայիսի 1-ին Երևանի կենտրոնում հրավիրել հանրահավաք՝ նվիրված աշխատավորների միջազգային օրվան: Հանրահավաքի տեղի և ժամի մասին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության մամլո դիվանը կհայտնի առաջիկայում:
Միաժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել ամբողջ կազմակերպական ներուժով:



