Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը

LIFE
Անփոխադարձ սիրո տառապանքն ամենածանր հոգեվիճակներից է, որ կարող է  համակել մարդուն: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9: ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, գինեմոլությունից  հետո վերագրել է հոգեկան շեղումների «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին:
 
Ըստ մասնագետների` սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշներն  են տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը զուգընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված հանկարծակի արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:
 
Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը
 
Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն, այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը, որն, ի տարբերություն սիրո, որքան բուռն ի հայտ է գալիս, այքան արագ էլ մարում է: Արդյունքում` կիսատ մնացած սիրավեպեր, անքուն ու տառապալից գիշերներ, ինքնամեկուսացում և հոռետեսություն:
 
Կյանքի այդ  դժվարին փուլից դուրս գալու և հոգեկան առողջությունը վերականգնելու համար օգտակար կլինեն այս տարբերակները.
 
Վերլուծիր սա… 
  
Վերցրու' սովորական թուղթ ու գրիչ և գրիր այն ամենը, ինչ գիտես քո ներշնչանքի աղբյուրի մասին: Փորձիր կազմել դրական հատկանիշների ու բնավորության գրավիչ գծերի այն ցանկը, որոնց շնորհիվ դու կորցրել ես գլուխդ և անդառնալի սիրահարվել նրան: Աշխատիր շրջանցել արտաքինին վերաբերող արժանիքների թվարկումը. խորը զգացմունքի դեպքում չեն կենտրոնանում միայն դրա վրա: Եթե քո ցուցակը դժվարությամբ է կազմվում, իսկ դրական հատկանիշները չեն անցնում  3-4-ից, ապա դժվար թե կարելի է քո զգացմունքը սեր անվանել… այլ, թերևս, հրապուրանք: Հնարավոր է, որ «տանջանքներդ» ավելի շատ  քո երևակայության արդյունք են: Այդ դեպքում ամեն ինչ շատ պարզ է` դու ինքդ  ես հորինել նրան քեզ համար, իսկ եթե կարողացել ես անել այդ, ուրեմն` կարող ես և մտքիցդ հանել նրան:
 
Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը
 
Ջնջի'ր նրան քո կյանքից 
 
Հիշի՛ր, որ չարժե մռայլվել և դեպրեսիայի մեջ ընկնել: Փորձիր ընդհանրապես բաժանիչ սահման գծել քո և Նրա միջև. մի շփվիր, մի նայիր նրան, մի լսիր, մի փորձիր որևէ բան իմանալ նրա մասին, և, ամենակարևորը, մի քննարկիր նրան մտերիմներիդ ու հարազատներիդ հետ: Սերը պետք է ուրախություն ու երջանկություն պարգևի, իսկ եթե դու անընդմեջ  արցունքոտ աչքերով ես ու մշտական ապրումների մեջ, անքնությունն էլ հավատարիմ ընկերդ է դարձել, ապա դա ոչ թե սերը է, այլ ինքնակործանում: Միթե դա պետք է քեզ…
 
Նա կատարյալ չէ 
 
Քո հիացմունքի առարկային նայիր քննադատական հայացքով: Եթե մի կողմ թողնես կիրքդ ու զգացմունքներդ և փորձես ներթափանցել նրա էության մեջ քննողական հայացքով, հավանաբար կգտնես ոչ քիչ արատներ ու թերություններ: Մենք բոլորս էլ կատարյալ չենք, այդ թվում և նա: Երբ դու գիտակցես, որ նա սովորական մարդ է իր թուլություններով ու բացասական գծերով հանդերձ, քեզ համար ավելի հեշտ կլինի ազատվել քեզ կամազուրկ դարձնող այդ զգացմունքի ձգողությունից:
 
Շեղի'ր ուշադրությունդ այլ ուղղությամբ 
 
Լավագույն միջոցը փրկվելու անկումային տրամադրությունից ինքդ քեզ ստիպելն է` չմտածել այդ «միակի ու անկրկնելիի» մասին: Քանի որ դժվար է միանգամից դադարել մտածել  նրա մասին, կարող ես ինքդ ջանքեր թափել շեղելու ուշադրությունդայլ ուղղությամբ. օրինակ` գրքերի, ֆիլմերի, հեռուստահաղորդումների… Կարելի է որևէ սպորտով զբաղվել, օտար լեզու սովորել /կատարելագործել/…
 
Ճի'շտ սնվիր 
 
Դեպրեսիան ոչ միայն զգացմունք է, այլև քիմիական գործընթացների արդյունք: Ինքնակեղեքման ծանր օրերին քեզ պարզապես չի բավարարում սերոտոնինը` ուրախության հորմոնը: Սերոտոնին բավականին շատ է պարունակում, օրինակ, դառնավուն շոկոլադը կակաոյի մեծ պարունակությամբ /60% -ից ոչ քիչ/: Շոկոլադը պարունակում է նաև մագնիում, որը կհանգստացնի անգամ մինչև ականջները սիրահարված մարդու նյարդային համակարգը: Այնպես որ, եթե չես կարողանում վերահսկել տրամադրությունդ, թող քեզ օգնեն համապատասխան ուտելիքները: Կարևորը չափը չանցնելն է:
 
Նոր որևէ բան սովորի'ր 
 
Զբաղեցրու քեզ աշխատանքով. Չէ որ միշտ էլ կգտնվեն գործեր, նախագծեր, մտահղացումներ, որոնք պետք է իրականացնել: Կարող ես սկսել այցելել, ասենք, կարատեի, լողի, թենիսի, պարի, դիզայներական կամ խոհարարական դասընթացների: Ամենակարևորն այն է, որ ուղեղդ ծանրաբեռնված լինի հետաքրքիր և միևնույն ժամանակ նոր ու բարդ ինչ-որ բանով, իսկ դու միայնակ չմնաս մտքերիդ հետ: 
 
Օգնի'ր ինչ-որ մեկին, ով ավելի ծանր ապրումների մեջ է, քան դու 
 
Ինչու… Որովհետև ամեն ինչ բացահայտվում է համեմատության մեջ: Մանկատուն, հիվանդանոց, ծերանոց… ահա թե որտեղ դու կտեսնես` որն է իսկական վիշտը: Հավատա, կարճ ժամանակ անց դու կհամոզվես, որ սխալվում էիր կյանքդ չստացված,  իսկքեզ` անհաջողակ համարելով: Դու բարի գործ կկատարես /թեկուզև մեկ անգամ/` օգնելով նրան, ով իսկապես ուներ այդ օգնության կարիքը: Եվ փոխարենը կստանաս այն մարդկանց ուժը, երախտիքն ու սերը, որոնց օգնել ես: Բացի այդ` դու կհպարտանաս ինքդ քեզնով, ընդ որում` արժանիորեն: 
 
Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը
 
Մի կո'ղմ թող սիրո մասին ֆիլմերը և սրտառուչ սիրավեպերի ընթերցումը 
 
Տվյալ ժամանակաշրջանում դադարեցրու երջանիկ ավարտով նմանատիպ ֆիլմերի ու սերիալների դիտումը, իսկ համապատասխան թեմատիկայով գրքերը տեղափոխիր սենյակի ամենաչերևացող անկյուն:  Սկսիր կարդալ պատմական գրքերկամ մեկ անգամ ևս դիտիր «Աստղային պատերազմներ»-ի ու «Հարրի Պոտեր»-ի բոլոր մասերը: 
 
Որքան քիչ սիրերգություն, սիրային զեղումներ լինեն քո շուրջը, այնքան հեշտ կլինի հաղթահարել անփոխադարձ սերը: 
 
Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների՝ հոգու, մտքի և մարմնիներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ զգացմունք է՝ հարգանք, բարեկամություն կամ ցանկություն:
 
 
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board