Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի վերջի համեմատ բարձր է 16 սանտիմետրով
SOCIETYՆախորդ տարվա մարտի 21-ի համեմատ այժմ Սեւանա լճի մակարդակը բարձր է մնում 16 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի մարտի 21-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 32 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով ավելի Õ § նախորդ տարվա նույն օրվա եւ 2 սանտիմետրով ավելի՝ 2016 թվականի մարտի 14-ի նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը զրոյական է, իսկ ստորերկրյա հոսքի արդյունքում այս տարվա ընթացքում լիճ է մուտք գործել 6 միլիոն 105 հազար խորանարդ մետր ջուր: Օդի ջերմաստիճանի նվազման հետեւանքով, որը տեղի է ունեցել մարտի 14-22-ի ընթացքում, Սեւան թափվող գետերը հոսում են ամսական միջին ելքերի նվազագույն քանակով:
Խոսրով Խլղաթյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



