Սիրիայից սկսվել են բանջարեղենի եւ մրգերի կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին
ECONOMICSՍկսվել են Սիրիայից բանջարեղենի եւ մրգերի առաջին կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին, որոնք թեկուզեւ մասնակիորեն պետք Է փոխարինեն ներկրման համար արգելված թուրքական մթերքին: Այս մասին գրել Է «Կոմերսանտը»:
Ներմուծողը Մայկոպի «Ադիկ-Յուրակ» ընկերությունն Է: Հրատարակության տվյալներով՝ այն կարող Է կապված լինել Գոդ Նիսանովի եւ Զարախ Իլիեւի կառույցների հետ, որոնք Մոսկվայում «Եվրոպեյսկի» առեւտրական կենտրոնի եւ «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերերն են: Բանջարեղենը եւ մրգերն արդեն ստացվում են գործարարների կողմից վերահսկվող «Ֆուդ-Սիթի» մեծա-մանրածախ պարենային կենտրոնում:
Անցյալ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ Է ժամանել մթերքի երկրորդ խմբաքանակը՝ շուրջ 3 հազար տոննա նարինջ, կիտրոն, թուրինջ, լոլիկ եւ կաղամբ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



