Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է եղել ծովի հատակում 108 տարի մնացած շշի մեջ
LIFEԳերմանական Ամրում կղզու մոտակայքում պատահաբար ապակյա շիշ են հայտնաբերել, որի ներսում հաղորդագրություն է եղել։
Հաղորդագրությունն ուղղված է եղել Ջորջ Փարքեր Բիդդերին՝ Մեծ Բրիտանիայի ծովային ասոցիացիայի նախագահին, իսկ հաղորդագրության մեջ ծովային հոսանքների արագությունն ու ուղղությունն է նշված եղել։ Շիշը հայտնաբերել են զբոսաշրջիկներ Մարիաննա Ուինկլերը՝ ամուսնու հետ, նրանք հանգստանում էին կղզում, երբ պատահապար նկատել են վարդագույն շիշը։
Վրն գրված է եղել՝ կոտրեք շիշը։ Իսկ շշի մեջ գրված է եղել, որպեսզի գտնեն Ծովային ասոցիացիայի նախագահին ու նրան տան ծովային ուղղությունների մասին ինֆորմացիան։ Ընդ որում, պարզվել է, որ շիշը ծովն է նետվել 1904-1906 թվականներին, այն 108 տարի ջրի տակ է եղել, բայց օգտակար ինֆորմացիան ամբողջական պահպանել է։
Պատրաստեց Past.am-ը:



