Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


Մարմնի կազմվածքը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին

LIFE

Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»

Մարմնի այսպիսի կազմվածք ունեն` Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Մարգարետ Թետչերը։
Սովորաբար «եռանկյունների» մոտ ուսերն ազդրերից լայն են, կոնքերը` նեղ, հետույքը` տափակ, ոտքերը` նիհար։

Երբ այսպիսի կազմվածք ունեցող կանայք սկսում են գիրանալ` ճարպը կուտակվում է ուսերին, ձեռքերին, գոտկատեղին, որովայնին, և մարմնի կազմվածքը սկսում է հիշեցնել խնձոր։

Սննդակարգ 

«Եռնանկյունի» կանանց մեծ մասը պատկանում է «արտույտներին». նրանք առավել առույգ են առավոտյան։ Հետևաբար, նյութափոխանակության գործընթացն այնպիսինն է, որ նրանք կարիք ունեն առատ նախաճաշի, կուշտ ճաշի և թեթև ընթրիքի։ «Եռանկյունի» կանանց օգտակար է յուղազրկված սնունդը։ Որքան հնարավոր է քիչ յուղ, շաքար և շատ բջջանյութ։ Ի տարբերություն այլ կազմվածք ունեցող կանանց՝ «եռանկյունի» կանանց անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ և քիչ քանակությամբ կաթնամթերք։

Առողջությունը 

«Եռանկյունին» իրեն հրաշալի է զգում, երբ պարբերաբար մարմնամարզությամբ է զբաղվում` աերոբիկայով, լողով, վազքով և հեծանվային մարզաձևով։

Մարմնի այսպիսի կազմվածք ունեցող կանանց հատուկ է շարժումների լավ կոորդինացիան, որի պատճառով նրանց դուր են գալիս ռիթմիկ պարերը։ Ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում նրանց մոտ ծախսվում է րոպեում 10 կալ, կամ կես ժամում` 300 կալ։ Սակայն վարժությունները ոչ միայն ոչնչացնում են ավելորդ կալորիաները, այլ նաև մի քանի ժամով արագացնում են օրգանիզմումնյութափոխանակության գործընթացը։

Ոճը 

Հագուստի գլխավոր տարրը պետք է դառնա «անկյունը»։ Օգտագործելով այս Էլեմենտը` «եռանկյունի» կինը վայելչակազմ և հմայիչ արտաքին կունենա։ Ձեր ոճը ուղիղ ժակետներն ու սրածայր ուսերով զգեստներն են, որոնք գոտկատեղի վրա նեղանում են։ Շրջազգեստն ու տաբատը նույնպես պետք է լինեն նեղ։ «Եռանկյունի» կանանց մոտ հաճախ են հանդիպում գեղեցիկ ոտքերը, որի պատճառով նրանց սազում են կարճ շրջազգեստները, ջինսերը, լեգգինսները։

Կտորեղենից խորհուրդ է տրվում ընտրել գաբարդին, բուրդ, ամուր բամբակ և մետաքս։ Հագուստի ձևավորման էլեմենտները (ծալվածքներ, կտրվածք), ինչպես նաև այլ պարագաները (կոշիկ, պայուսակ) պետք է ենթարկվեն «անկյանը»։ Ձգտե՛ք խուսափել սահուն գծերից։

«Եռանկյունների» համար կարևոր նշանակություն ունի համաչափության պահպանումը։ Կարճահասակ կանանց խորհուրդ է տրվում կրել ժակետներ և կիսաշրջազգեստ։ Թույլատրելի են նաև երկար ժակետները կարճ շրջազգեստների կամ երկար շրջազգեստները կարճ ժակետների հետ։

Սակայն, անկախ մարմնի կազմվածքից, ամենակարևորը լավ ինքնազգացողությունն է և հրաշալի տրամադրությունը։ Սա է հմայիչ լինելու գրավականը։

«Ուղղանկյունի» կամ մարմնի անդրոիդ կազմվածք

«Ուղղանկյուններին» են պատկանում արքայադուստր Դիանան, Վանեսսա Ռեդգրեյվը, Գլենն Կլոուզը, Վուպի Գոլդբերգը, Մոնտսերրատ Կաբալյեն։ Մարմնի այսպիսի կառուցվածքին բնորոշ են լայն ուսերը, զարգացած կրծքավանդակը և մկանուտ վերջույթները։ Պարանոցը, կրծքավանդակը և գոտկատեղը լայն են, կոնքերը` նեղ, ազդրերն ու ուսերը՝ միևնույն լայնության, գոտկատեղը գրեթե ընգծված չէ։

Սնունդը 

Անդրոիդ տիպի կանանց համար վնասակար է խոլեսթերինը, աղը, հագեցած յուղերը (վերջիններս նպաստում ենմակերիկամներումարական հորմոնների արտադրությանը)։

Օրաբաժնի մեջ կենդանական ծագում ունեցող մթերքի և աղի բացակայությունը կամ նվազագույն պարունակությունը խոչընդոտում է արական հորմոնների արտադրությանը։ Խոլեսթերինային փոխանակությունը կարգավորելու և ստերիոդայինհորմոնների մակարդակը իջեցնելու համար անհրաժեշտ է ընդունել այնպիսի կերակուր, որը խթանում է լյարդիգործունեությունը։

Սննդակարգը 

Առավոտյան անհրաժեշտ է սկսել թեթև նախաճաշից, որն իր մեջ ընդգրկում է թարմ մրգեր, շիլա կամ բանջարեղեն և յուղազրկված կաթնամթերք։ Ճաշը նույնպես չպետք է լինի առատ և իր մեջ պետք է պարունակի ապուր, աղցան, հաց, շիլա, ընկույզ, սպագետտի, լոբազգիներ կամ մրգեր։

Ընթրիքին` հում բանջարեղեն (նեխուր, ստեպղին), 0,2 լ բանջարեղենային ապուր կամ մեկ բուռ նուշ։

Կարևոր է, որ ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածը լինի ոչ շատ մեծ. արդյունքում` դուք ստիպված չեք լինի «սովամահ» լինել։
Անդրոիդ տիպի կանայք հատկապես հասուն տարիքում գիրանալու հակումներ ունեն։ Դրան է նպաստում ոչ ակտիվ ապրելակերպը և ոչ բանական սնունդը։ Սակայն այս խնդրից կարելի է խուսափել` ընտրելով ճիշտ սննդակարգ և զուգակցելով այն ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։

«Ուղղանկյունների» համար լավագունը կիսաբուսակերական սննդակարգն է։ Այն պետք է պարունակի մեծ քանակությամբ թարմ միրգ, բանջարեղեն և հատիկեղեն։ Սպիտակուցի աղբյուր կարող են հանդիսանալ լոբազգիները, ընկուզեղենը, ձուկը և յուղազրկված կաթնամթերքը։ Շաբաթական օրաբաժնի մեջ կարելի է ներառել նաև ճտի միս (առանց կաշվի) և մի փոքր ոչ յուղալի կարմիր միս։

Առողջությունը 

Այսպիսի կազմվածք ունեցող կանանց համար առավել նպատակահարմար են մարմնամարզությունը, վազքը, լողը և թենիսը։ Անչափ կարևոր է, որպեսզի «ուղղանկյունները» շաբաթական նվազագույնը 3 անգամ հաճախականությամբ օրական կես ժամ զբաղվեն մարմնամարզությամբ։

Սակայն, եթե մարմնի զանգվածը զգալի կերպով գերազանցում է նորման, կամ եթե դուք վաղուց չեք զբաղվել սպորտով, ապա նախքան պարապմունքները սկսելը խորհրդակցե՛ք բժշկի հետ և ծանրաբեռնվածությունն ավելացրե՛ք աստիճանաբար։ Սկսե՛ք արագ քայլելուց և լողալուց, իսկ մի քանի շաբաթից կարելի է անցնել ավելի ինտենսիվ վարժությունների։

Ոճը 

«Ուղղանկյուն» կանանց ավելի սազում են առանց ծալվածքների, ներկարած թևքով ուղիղ ժակետները։

Նախապատվություն պետք է տալ ամուր կտորներին (գաբարդին, բուրդ, հաստ մետաքս)։ Շրջազգեստներն ու տաբատները պետք է լինեն ուղիղ և նեղացող։
Գեր կանանց խորհուրդ է տրվում կրել ավելի փափուկ կտորից ուղիղ ժակետներ, ինչպես նաև՝ արդուկված ծալքերով լայն շրջազգեստներ։ Ձեր ոճին նրբագեղություն հաղորդելու համար կարելի է օգտագործել նուրբ վզնոցներ։

«Ավազի ժամացույց» կամ մարմնի լիմֆատիկ տիպի կազմվածք

«Ավազի ժամացույցներին» են պատկանում այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Միշել Պֆայֆֆերը, Մերլին Մոնրոն, Ջինա Լոլլոբրիջիդան, Էլլա Ֆիտցջերալդը, Բրիջիտ Բարդոն, Դայանա Ռոսսը, Քեթրին Դենևը, Կիմ Բեսսինջերը, Էլիզաբեթ Թեյլորը։

Այս անվանի կանանց անուններով դուք երևի գուշակեցիք, որ «ավազի ժամացույցը» կանացի կազմվածքի դասական օրինակ է։«Ավազի ժամացույցների» մոտ մարմնի մասերի համաչափությունները հավասարակշռված են. ազդրերն ու ուսերը միևնույն լայնությունն ունեն, հետույքն ու կրծքերը «կլորավուն» են, գոտկատեղը միշտ հստակ ընդգծված։

Սնունդը 

Ձգտե՛ք օրը 3 անգամ կանոնավոր կերպով սնվել։ Հրաժարվե՛ք նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակամիջոցում ոտքի վրա ինչ-որ բան «թռցնելու» սովորությունից։ Սահմանափակե՛ք «խթանիչների»` օրինակ սուրճի և ոգելից խմիչքների օգտագործումը։

Սննդակարգը

Ավելորդ քաշից կարելի է ազատվել հենց շնորհիվ սննդակարգի։ Բանջարեղենից և մրգերից բաղկացած նախաճաշը նոր օրվա լավագույն նախաբանն է։ Ճաշին ձեզ համար պատրաստեք մեծ քանակությամբ տապակած կամ խաշած բանջարեղեն, աղանդերի համար` մրգային թխվածք։

Առավոտյան և ցերեկը կարելի է շատ ուտել, իսկ երեկոյան հրաժարվե՛ք բուտերբրոդներով և յուղալի բիֆշտեքսներով ձեր քաղցը հագեցնելու սովորությունից։ Չէ՞ որ հենց դրանք են այդպես կործանարար կերպով «անդրադառնում» գոտկատեղի վրա։ Առավել նախընտրելի է ոչ յուղոտ թռչնի կամ ձկան մսով և 200 գր բանջարեղենով պատրաստված աղցանը։

Որպես համեմունք անփոխարինելի են ծովաբողկը, քնջութի սերմը, սոյայի սոուսը, կոճապղպեղը (իմբիր)։

Նյութափոխանակութունը խթանելու, արյան և ավիշների շրջանառությունը բարելավելու նպատակով ցանկալի է շաբաթական մեկ ագամ ուտել ծովային ջրիմուռներից պատրաստված աղցան, ինչպես նաև` խմել հում բանջարեղենից քամված հյութեր։Սպիտակուցի հիմնական աղբյուրներն են` ձուկը, թռչնի միսը, ձուն և ոչ յուղալի կաթնամթերքը։

Խորհուրդ է տրվում ուտել մեծ քանակությամբ ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)։

Առողջությունը 

Մարմնի լիմֆատիկ կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով (ինչը կօգնի ամրացնել մարմինը և պահպանել նրբագեղությունը), լողով, թենիսով, ինչպես նաև` պարով։

Ոճը 

«Ավազի ժամացույց» կանայք կարող են ընտրել ամենաբազմազան ոճերը։ Դրանում է նրանց առավելությունը, սակայն ամենից լավ արտաքինը նրանք ունենում են այնպիսի հագուստներում, որոնց հատուկ է կանացիությունն ու փափկությունը: Նախապատվությունը պետք է տալ մետաքսին, վուշին, թեթև բրդյա կրեպին, որակյալ վիսկոզային, փափուկ բամբակին: Այդ կտորները հագուստին հաղորդում են յուրօրինակ ալեձևություն և սահունություն: Շրջազգեստն ու տաբատը պետք է ընդգծեն ազդրերի ձևը: Տպավորիչ տեսք ունեն "վարդակակաչ" շրջազգեստը, մանրածալվածքները, "ամազոնկան", քանի որ վերջիններս ընդգծում են բարակ գոտկատեղը: Եթե դուք մի փոքր գիրացել եք և գոտկատեղն արդեն "այն չէ", ապա հարմար է կրել ուղիղ ձևվածքով ժակետներ` փափուկ և ծփացող կտորից, օրինակ` թեթև մետաքսից, որը կարելի է կրել շրջազգեստի և բլուզների հետ:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration