Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը ձգտում է իրավիճակային փոփոխությունների հասնել ԼՂ հակամարտության հարցում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

SOCIETY

Պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ մտադիր չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով և ձգտում է իրավիճակային փոփոխությունների հասնել՝ սահմանին լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը: «Կարևոր չէ, թե ինչ մակարդակներով կհնչեն հրադադարի պահպանման կոչերը: Մինչև Անջեյ Կասպշիկը բազմաթիվ կոչեր են արել թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները: Ակնհայտ է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության բոլոր կոչերն ու հայտարարությունները և փորձում է հետևողական էսկալացիայի միջոցով իրավիճակային փոփոխությունների հասնել»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը որևէ հեռանկար ունենալ չի կարող, պարզապես պաշտոնական Բաքուն  շատ լավ հասկանում է, որ չի կարող խաղաղ բանակցությունների միջոցով ապահովել այն արդյունքները, որոնք տարիներ շարունակ խոստացել է սեփական հասարակությանը: «Ադրբեջանը նաև շատ լավ հասկանում է, որ հարցը չի կարող կարգավորել նաև ռազմական ճանապարհով, ուստի ընդամենը փորձում է ժամանակ շահել՝ հույս ունենալով, որ այդ ժամանակը կաշխատի իրենց օգտին: Բայց պետք է ասեմ, որ օբյեկտիվ նախապայմաններ չկան մտածելու, որ ժամանակը հենց իրենց օգտին Õ § աշխատելու: Հակառակը՝ մենք տեսանք, որ վերջին շրջանում Բաքուն լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնել, նաև ռազմական խնդիրներ ունի, քանի որ չի կարողանում վճարել զենք գնելու պայմանագրերի գումարները, ինչի հետևանքով ստիպված է լուրջ կրճատումներ իրականացնել բանակում: Բացի դրանից, գիտենք, որ ժամանակի ընթացքում սպառվում են նավթի և գազի պաշարները: Համենայնդեպս, Ադրբեջանն այդ հարցում  արդեն միջազգային հանրության համար այն երկիրը չէ, որ կար, օրինակ, 5 տարի առաջ: Հետևաբար, կարելի է ասել, որ Ադրբեջանի համար անհույս գործ է ժամանակ ձգելու մարտավարո ւթյունը: Որքան նրանք ձգեն ժամանակը, այնքան ավելի ցայտուն կդառնան այդ թերացումները թե տնտեսության, թե ռազմական ոլորտներում»,- եզրափակեց քաղաքագետը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մարտի 18-ին հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով հայկական և ադրբեջանական կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն առաջիկա տոների՝ Նովրուզ Բայրամի և Զատկի ընթացքում: Դրան հաջորդեց ՀՀ ՊՆ հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, եթե Ադրբեջանը նույնպես դրական արձագանքի Կասպշիկի կոչին: Մարտի 21-ին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապաայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց:Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference