Կանանց սխալներ. ինչպես հարաբերություններ կառուցել
LIFEՇատ իմաստուններ ասում են, թե պետք է սովորել ուրիշների սխալների վրա սեփական կյանքում տհաճ իրավիճակներից խուսափելու հանար: Եվ ուշադիր հետեւելով ուրիշներին` դուք կարող եք ձեզ համար ամենաօգտակար եզրահանգումներ անել: Չէ որ կողքից միշտ ավելի լավ է երեւում:

Այսպես, կանացի առաջին եւ թերեւս գլխավոր սխալը զուգընկերոջ անձնական տարածքը «գրավելու» մշտական փորձերն են: Չափազանց հետաքրքրասեր եւ կպչուն մի եղեք, հակառակ դեպքում ինչ-որ պահի դուք ուղղակի «շատ» կլինեք եւ ցանկացած, նույնիսկ ամենահամբերատար տղամարդը վերջ կդնի նման հարաբերություններին: Սիրելի մարդու հեռախոսի մեջ մտնելը կամ նրա էլեկտրոնային փոստի հաղորդագրությունները կարդալ փորձելը հանցագործություն է, որը դաժանորեն պատժվում է: Նախ եւ առաջ հարգեք ձեզ: Եվ հարցաքննություններ մի կազմակերպեք, հատկապես սկզբնական շրջանում, երբ հարաբերությունները կայացման փուլում են:
Փորձելով պարզել, թե ինչպես կառուցեն այնպիսի հարաբերություններ, որոնցում ամեն ինչ իդեալական կլինի, դուք ուղղակի ժամանակ եք կորցնում: Իդեալական հարաբերություններ չեն լինում, բայց լինում են առանձնահատուկ հարաբերություններ: Եվ միայն ձեզնից է կախված հարաբերություններն այդպիսին դարձնելը:
Տիպական կանացի սխալ է տղամարդու մորը փոխարինելը: Ամբողջ հարցն այն է, որ մայրական եւ կանացի սերերը սիրո բացարձակապես տարբեր տեսակներ են: Եվ տաք բորշչից, արդուկված սպիտակեղենից եւ տնից դուրս գալուց առաջ քնքուշ համբույրից բացի, տղամարդը նաեւ այլ ուշադրության կարիք ունի, որը կարող է ցուցաբերել միայն սիրելի կինը:

Չափազանց խելամիտ մի եղեք եւ վերջ տվեք «կյանքի իդեալական ուղեկցի» դերը խաղալուն: Վաղ թե ուշ կհոգնեք դրանից, դիմակը կընկնի եւ հետեւանքներն անմխիթար կլինեն: Ցանկացած իրավիճակում պատրաստ եղեք փոխզիջման գնալու, բայց միաժամանակ ձեզ մի կորցրեք: Երջանիկ կինը նա չէ, ով տարրալուծվում է տղամարդու մեջ, այլ նա, որը նույնիսկ սիրահարվելով` իրեն հավատարիմ է մնում:

Ոչինչ նախապես մի ծրագրեք: Եվս մի կանացի սխալ է հարսանիք, երեխաներ եւ հարմարավետ տուն նախանշելն ավելի շուտ, քան կհասցնեն երրորդ ժամադրությանը գնալ: Ինքն իր համար հարաբերությունների իդեալական զարգացում պլանավորելով` դուք դրանք նախապես ձախողման եք դատապարտում: Չէ որ ոչ մի երաշխիք չկա, որ սիրելիի հետ անցկացված ամեն օրը հենց այնպիսին կլինի, ինչպիսին ձեր երազանքներում էր: Արդյունքը մշտական սթրեսն է, լաց ու կոծը, նյարդային խանգարումները: Ի՞նչ երջանկության մասին է հնարավոր խոսել: Թող ամեն ինչ իր հերթով գնա: Տղամարդուն թույլ տվեք նախաձեռնություն հանդես բերել, ի վերջո նա սեփական պատկերացումներն ունի այն մասին, թե ինչպես հարաբերություններ կառուցի, նրան հնարավորություն տվեք իրեն դրսեւորելու:

Հավատացեք սպիտակ ձիով ասպետներին, բայց նրան մի փնտրեք ամեն պատահած տղամարդու մեջ: Պետք չէ նաեւ քննադատել ընտրյալին: Տղամարդիկ ընդհանրապես շատ խոցելի արարածներ են եւ վատ են արձագանքում քննադատությանը. նրանց համար դա ինքնակատարելագործման լավագույն խթանը չէ: Ավելի լավ է` լավ օրինակ ցույց տվեք, այդ դեպքում զուգընկերն ինքը կցանկանա դեպի լավը փոխվել:
Անկասկած, առանց տարաձայնությունների եւ խնդիրների հարաբերություններ չեն լինում, չէ որ այդ տարաձայնությունները հենց դրա համար են, որ հերթական անգամ հիշեցնեն, թե ով է իրականում թանկ ձեզ համար: Կարեւոր չէ` սխալը տղամարդունն է, թե կնոջը: Սիրեք իրար եւ թող փոխադարձ աջակցությունը ձեր մշտական ուղեկիցը լինի:
Աղբյուրը ՝ la-viva.ru



