Հրդեհ Սասունիկ գյուղի մոտ. ջերմահարվել է 30 ընկուզենի
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղից դեպի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք տանող ճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-5 ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 17-րդ կմ-ում` Սասունիկ գյուղի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.22-ին, մարվել՝ 16.40-ին: Այրվել է 14 հա խոտածածկույթ և ջերմահարվել` 30 ընկուզենի:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



