Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդդիմության ձախողման հիմնական պատճառներից մեկը սուպերլիդերության ինստիտուտի գոյություն է․ Արայիկ Հարությունյան

INTERVIEW

Մայիսի 30-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց արևալագետ Արայիկ Հարությունյանը: Վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը, սակայն Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարեցին: Արայիկ Հարությունյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ:

Առաջնահերթ անելիքների, օրակարգային հարցերի լուծման ճանապարհների և այլ հարցերի շուրջ Past.am-ը զրուցել է Արայիկ Հարությունյանի հետ:

-Վարչության նախագահի պաշտոնում որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթ անելիքները:

-Այս պաշտոնում առաջնահերթություններ, անկեղծ ասած, չեմ առանձնացրել: Առաջնային կլինեն, իհարկե, կուսակցության կանոնադրությամբ սահմանված գործառույթները, սակայն միևնույն ժամանակ կշարունակեմ անել այն, ինչ անում էի մինչև համաժողովը և ընտրությունները` ներքին կազմակերպչական խնդիրներ, ծրագրերի մշակում, մարդկանց ներգրավում, բանավեճի մշակույթի ապահովում և խրախուսում: Մոտ երկու տարի առաջ առաջարկել եմ Հայաստանի համայնքների անձնագրավորման ծրագիրը, որը թույլ կտա քարտեզագրել մեր համայնքների խնդիրներն ու առաջարկել դրանց կոնկրետ լուծումները: Անշուշտ, կարևոր է լինելու նաև «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման համակարգի կայացումը, որը թույլ կտա կուսակցությանն իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշվել են:

-Ի՞նչ ճանապարհով եք փորձելու լուծել Ձեր կողմից մատնանշված օրակարգային հարցերը:

-«Քաղաքացիական պայմանագիրը» օրակարգային խնդիրների լուծման կարևորագույն գործիք է համարում ինստիտուցիոնալ ընդդիմության կայացումը, որի հիմնական բաղադրիչներն են ստվերային կառավարության ձևավորումը, «Ապագա Հայաստանի» նախագծի մշակումը, առնվազն 6000 հոգանոց թիմի ձևավորումը, որը հնարավորություն կտա ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել ՀՀ բոլոր տեղամասերը ընտրությունների ժամանակ: «Քաղաքացիական պայամնագիրը» նշում է, որ վերոնշյալ երեք բաղադրիչների առկայության դեպքում, հնարավոր կլինի խոսել Հայաստանում համակարգային փոփոխությունների մասին: Անշուշտ, այս համատեքստում կարևոր ենք համարում նաև Սփյուռքի դերը, որին կոչ ենք անում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Հայաստանում ժողովրդավարության կայացման համար, ինչը թույլ կտա մասնակից դառնալ ներհայաստանյան օրակարգին` այն դարձնելով սեփական օրակարգը:

-Հայաստանյան կուսակցություններում անհատների գործոնն ավելի է կարևորվում, քան գաղափարական հենքը: «Քաղաքացիական պայմանագրի» ապագա հաջողության զգալի մասը դուք պայմանավորո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի գործոնով:

-«Քաղաքացիական պայմանագիրը», կարևորելով ուժեղ լիդերների ներկայությունը իր շարքերում, գործունեության հենց սկզբից մերժել է սուպերլիդերության ինստիտուտի գոյությունը, քանի որ Հայաստանի նորանկախ պատմությունը ցույց է տվել, որ ընդդիմության ձախողման հիմնական պատճառներից մեկը դա է: «Քաղաքացիական պայմանագրում» կոլեգիալ որոշումների կայացման համակարգն արդեն վաղուց է գործում, և դրա կենսունակությունը ու արդյունավետությունը նկատելի է դարձել մեր գործողություններում և ընդունած որոշումներում:

Լևոն Փանոսյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System