Օրվա բաղադրատոմսը-Տորթ Էսկիմո
LIFEԱյս տորթը շատ համեղ է և յուրահատուկ կրեմ ունի, այն շատ թեթև ու արտասովոր էր, իսկ գլազուրի հետ իսկապես հիշեցնում էր Էսկիմո պաղպաղակը: Ես այն պատրաստեցի կլոր տարայի մեջ, քանի որ իմ փոքրիկի 3 ամսեկանի պատվին էր և ես պիտի տորթի վրա մոմեր շարեի, բայց սա ավելի ճիշտ է պատրաստել ջեռոցի ուղղանկյունի թավայի մեջ, որ հավասարաչափ կտորների բաժանելը հեշտ լինի:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Խմորի համար /սովորական կակաոով բիսկվիթ է:
4ձու
3ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարավազ
2 բաժակ մածուն
1,5 թեյի գդալ սոդա
3 ճաշի գդալ կակաո
50 գրամ կարագ կամ բուսայուղ
2-3 բաժակ ալյու:
Կրեմ
3 ձվի դեղնուց
1,5 բաժակ կաթ
1,5 բաժակ շաքարավազ
1,5 ճաշի գդալ ալյուր կամ օսլա
250 գրամ կարագ
1 պտղունց վանիլին:
Ջնարակ /глазурь/
100գ մաքուր շոկոլադ
1ճաշի գդալ կակաո
0.4 բաժակ կաթ
50 գրամ կարագ:
1.4 Ձվերը 1բաժակ շաքարավազի հետ հարում ենք, մածունի մեջ լցնելով սոդան` ավելացնում ենք մասսային, այնուհետև կակաոն, բուսայուղը կամ կարագը: Այնուհետև կրեմի համար նախատեսված 3 ձվի դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից ու դնում մի կողմ, իսկ սպիտակուցները 0,5 բաժակ շաքարավազով պատրաստում ենք բեզե ու քիչ-քիչ խառնում խմորին, որից հետո միայն ավելացնում ենք ալյուրը. մասսան պետք է լինի թթվասերից մի փոքր թանձր: Այս չափի խմորը նախատեսված է ջեռոցի մեծ թավաների կամ 28-30սմ տրամագծով կլոր թավայի համար:
2. Յուղում կամ ձեթում եք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցնում մեջը: Թխեք 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե:
3.Բիսկվիթը երբ ուռչում է, լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով ստուգեք, եթե այն բոլոր կողմերից եփված է, հանեք ջեռոցից և առանձնացրեք թավայից քանի դեռ չի սառչել, եթե յուղաթղթի վրա եք եփել, ուրեմն արագ տաք վիճակում պոկեք թուղթը և դրեք մի կողմ խմորը սառչի:
4.Կրեմի պատրաստման համար շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք, ավելացնում ալյուրը, նորից հարում, այնուհետև ավելացնում ենք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից և թողնում սառչի:
5.Երբ սառում է եփված կրեմի զանգվածը, կարագը թասի մեջ լավ հարում եք և գդալ առ գդալ ավելացնում եփվածը, վերջում ավելացրեք վանիլինը:
6.Ամբողջ կրեմը հաստ շերտով /մոտ 0.5 սմ/ քսեք մեր սառած բիսկվիթի շերտի վրա, հարթ լինելու համար վերցրեք երկար դանակ և հակառակ կողմով հարթացրեք կրեմը:
7.Ջնարակի /глазурь/ պատրաստման շատ եղանակներ կան տարբեր համերով, սակայն այս մեկը հիշեցնում է հենց էսկիմո պաղպաղակի շոկոլադե ջնարակի համը: Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի:
8.Երբ մեր ջնարակը սառչում է այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ



