ՀՀԿ-ական բակապահը 9 քվեով ընտրվել է ավագանու անդամ
POLITICSՀետաքրքիր դեպք է արձանագրվել Շիրակի մարզի Շիրակավան համայնքում: Այստեղ երեկ տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, եւ, ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, բացարձակ անմրցակցային ընտրությունների արդյունքում թեկնածուներից մեկը ավագանու անդամ է ընտրվել՝ ստանալով ընդամենը 9 քվե: Շիրակավանի միջնակարգ դպրոցի բակապահ, հանրապետական Կամո Թարվիզյանը, ով, ի դեպ, պաշտոնապես առաջադրվել է հենց ՀՀԿ-ի կողմից, ստացել է 9 քվե, բայց դա էլ է բավարար եղել ավագանու անդամ դառնալու համար:
Բանն այն է, որ Շիրակավան համայնքի հինգ հոգանոց ավագանու կազմ անցնելու պայքարում մնացել է նույնքան՝ հինգ թեկնածու: Նրանցից չորսին, ոչ ավել ոչ պակաս, առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Շիրակավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջուլիետա Ստեփանյանը ստացել է ամենամեծ թվով ձայները՝ 61 քվե:
Հետաքրքիր է, եթե դպրոցի տնօրենը չառաջադրվեր, ապա որքան քվե կստանար դպրոցի բակապահը: Պարզ է, որ տնօրենի առաջադրումը թույլ չի տվել բակապահ Թարվիզյանին քվեներ ակնկալել գործընկերներից: ՀՀԿ-ական Սեդրակ Հակոբյանը ստացել է 32, անհատ ձեռնարկատեր Սմբատ Մինասյանը՝ 23, Շիրակավանի դպրոցի ուսուցիչ Գեղամ Ռաֆաելյանը՝ 22 քվե: Շիրակավանի ավագանու նորընտիր երեք անդամները, փաստորեն, միջնակարգ դպրոցում են աշխատում:
Գագիկ Աղբալյան
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



