Մահացել է «մինի Քիմ Քարդաշյանը»
LIFEStyle.news.am-ը գրում է.
Գաճաճ դերասանուհի Քիմ Թրափը մահացել է 32 տարեկանում: Թրափն ամբողջ Ամերիկայում հայտնի է Beacher's Madhouse կատակերգական շոուից, որտեղ նրան անվանում էին «մինի Քիմ Քարդաշյան»:
Շոուում նա կատարում էր Քիմ Քարդաշյանի դերը: Համացանցում նրա մասնակցությամբ առավել հայտնի տեսարանը գաճաճ դերասան Քանյե Ուեսթի հետ պսակադրությունն էր:
Մահվան պատճառը հայտնի չէ։ Աղջկա դին գտել է Քանյե Ուեսթի դերը կատարող դերասանը աղջկա բնակարանի դռների մոտ:
Ուշագրավ է, որ դերասանները նաեւ շոուից դուրս սիրային հարաբերություններ ունեին:
«Այսօր ողբերգական օր է: Մեր շոուն կորցրել է ընտանիքի անդամին, իսկական աստղի, գլխավոր հերոսի։ Մենք աղոթում ենք նրա համար: Մենք միշտ կսիրենք նրան», - ասվում է Beacher's Madhouse-ի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության մեջ:



