Մանոյանը փրկեց «Փյունիկ»-ին պարտությունից
SPORTՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Փյունիկ»-ն ընդունեց Գյումրու «Շիրակ»-ին:
Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց աչքի ընկնել գոլով, սակայն հանդիպման 66-րդ րոպեին «Շիրակ»-ի հարձակվող Արամ Մուրադյանը կարողացավ գտնել երևանյան ակումբի դարպասը խոցելու բանալին՝ հաշվի մեջ առաջ մղելով իր թիմին:
Մուրադյանի գոլը վերջինը չէր այս խաղում. հանդիպման ավարտին՝ 89-րդ րոպեին, «Փյունիկ»-ի 25-ամյա ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը կարողացավ հասավասարեցնել հաշիվը՝ փրկելով իր թիմին տնային պարտությունից:
18-րդ տուրից հետո 2-րդ տեղով ընթացող «Փյունիկ»-ը 4 միավոր է զիջում առաջատար «Ալաշկերտ»-ին, իսկ «Շիրակ»-ը 28 միավորով երրորդն է և մեկ միավոր է գերազանցում «Արարատ»-ին:
Լուսանկարը՝ «Փյունիկ ՖԱ»-ի ֆեյսբուքյան էջի:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



