Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին
SOCIETYՄարտի 20-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ուղղաթիռների գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Մոսկվիչ» մակնիշի 28 LO 893 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Ս. Մ.) եւ «Dodge» մակնիշի 10 TL 705 պ/հ (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով եւ տեղափոխվել Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



