Հրդեհներ խոտածածկ տարածքներում
SOCIETYՄարտի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Կիևյան կամրջի մոտակայքում այրվել է 1000 քմ թփուտներ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում` 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում՝ 4 քմ, Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ 200 քմ, Խանջյան գյուղի կամարի մոտակայքում՝ 3000 քմ, Հարթագյուղ գյուղի տներից մեկի մոտակայքում՝ 150 հակ անասնակեր, Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում՝ 150 քմ խոտածածկույթ, Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 83 շենքի մոտակայքում՝ 300 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



