Հրդեհ Վանաձորի գազալցակայանում. Աշխատակիցներից մեկին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց (լուսանկար)
SOCIETYNews.am-ը գրում է.
Վանաձորում այսօր՝ մարտի 20-ին, պայթյուն է տեղի ունեցել 3-րդ թաղամասի Գր. Նարեկացու փողոցում՝ գազալցակայանում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ահազանգը փրկարար ծառայություն ստացվել է ժամը 10:59-ին:
Այրվել է Գր. Նարեկացու փողոցի թիվ 67 Գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համահարգը:
Հրդեհի հետեւանքով տուժել է նաեւ աշխատակիցներից մեկը, ում շտապօգության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն՝ դեմքի եւ ձեռքերի այրվածքներով: Տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:



1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



