Կործանված Boeing-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է RIA Novosi-ն:
«Բոլորի մարմիններն ու մարմնի մասերը դուրս են բերվել վթարի վայրից եւ ուղարկվել փորձաքննության»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները, եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



