Ինչո ՞ւ է կարևոր թղթի վրա գրել նպատակները
LIFEShabat.am-ը գրում է.
Յուրաքանչյուր մարդ ունի իր նպատակները: Հոգեբանները գտնում են, որ նպատակներին հնարավորինս արագ հասնելու համար հարկավոր է դրանք գրել և դարձնել տեսողական, որպեսզի ամեն անգամ դրանց նայելիս դրական էներգիա հաղորդվի: Հարկ է նշել, որ սեփական նպատակների ամրագրումը կարող է մեծապես նվազեցնել սթրեսի չափաքանակը: Դա պայմանավորված է նրանով, որ երբ գրում եք ձեր նպատակները , սկսում եք հասկանալ, թե ինչ եք ցանկանում այս կյանքում և սկսում եք քիչ մտահոգվել այդ հարցի շուրջ:
Երբ գրում եք ձեր նպատակները, սկսում եք ավելի հանգիստ վերլուծել դրանք: Այդ պահին դուք փորձում եք ելքեր գտնել և ծրագրեր ստեղծել դրանց հասնելու համար:
Բոլոր ձեր գրառումները կարող են դառնալ թերապևտիկ հրաշալի միջոց ձեր ենթագիտակցության դրսևորման համար: Այն օրագիրը, որում պահվուն են ձեր մտքերն ու նպատակները բացահայտում է ձեր բոլոր թաքնված ցանկությունները, երազանքները և ապագայի հույս ներշնչում:
Յուրաքանչյուր միտք նյութականանում է և դա վաղուց է ապացուցված: Իսկ եթե ձեր դրական մտքերը դուք նաև տեսնում եք, ապա արդյունք էլ ավելի շոշափելի կլինի: Այդ պատճառով էլ ցանկալի է միշտ ձգտել ինչ-որ բանի, որպեսզի ձեր կյանքն ավելի հետաքրքիր դառնա:



