Պաշտպանության նախարարը մասնակցել է ադրբեջանական կրակոցից զոհված զինվորի հոգեհանգստին
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 19-ին Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում մասնակցել է Հայրենիքի համար զոհված շարքային Արտյոմ Արսենի Վարդերեսյանի հոգեհանգստի արարողությանը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։
1996թ. ծնված Արտյոմ Վարդերեսյանը հակառակորդի կողմիցհրազենային մահացու հարված է ստացել մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



