Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
VIDEOՍտամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում տեղական ժամանակով ժամը 11:00-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել:
Ոստիկանությունը փակել է պողոտա տանող բոլոր մուտքերն ու ելքերը: Պողոտային հարող Թաքսիմի հրապարակ արգելվել է մարդկանց եւ ավտոմեքենաների մուտքը:
CNNTurk-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա երկու զոհ և 7 վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործ է:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



