Շոկոլադե թխվածքաբլիթ M&M’s
LIFEԲաղադրիչներ
- ալյուր - 200գր
- շաքարավազ - 1/2բաժակ
- կարագ - 100գր
- կակաո - 1/2ճ/գդ
- ձու - 2 հատ
- աղ - 1/2թ/գդ
- փխրեցուցիչ - 1թ/գդ
- վանիլին - 1,2թ/գդ
- կոնֆետ M&M’S
Պատրաստման եղանակ
- Հարում ենք կարագը, շաքարավազն ու վանիլինը, ապա ավելացնում ենք ձուն և կրկին հարում:

- Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, աղը և փխրեցուցիչը:

- Ապա ձվային զանգվածին ավելացնում ենք կակաոյի զանգվածը և խառնում:

- Ստացված խմորից պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ, մի փոքր սեղմում, տալով թխվածքաբլիթի ձև, վրան զարդարում ենք M&M's կոնֆետներով և դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա ու թխում ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում:

- Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում:

Աղբյուրը՝ Cooks.am
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



