Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը միգրացիայի կառավարման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում

POLITICS

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաև իրավական փոխօգնության ո ւ անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների և Եվրոպական միության ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացումը: Արձանագրելով, որ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերը հանդիսանում են այդպիսի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը, նա նշել է, որ դա նաև արտացոլվելու է նախապատրաստվող ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հիմքը սահմանող հիմնարար պայմանագրում: Ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ արդարադատության նախարարի տեղակալ ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ իշխանությունների առ աջնային խնդիրներից է, և այդ ուղղությամբ իրականացվում են ինստիտուցիոնալ և օրենսդրական մի շարք բարեփոխումներ: Նրա խոսքով՝ հետագա քայլերի մշակմանը նախատեսվում է ոլորտի լավագույն միջազգային փորձագետների ներգրավումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման աշխատանքներին: 

ԵՄ գործընկերների խնդրանքով Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով սահմանվել են առավել գործուն և արդյունավետ երաշխիքներ, որոնցով կապահովվի դատարանի թե՛ ներքին, թե՛ արտաքին անկախությունը, կբարձրանա անկաշկանդ գործելու հնարավորությունները:

Ենթակոմիտեի համանախագահ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության վարչության ղեկավար Դիրկ Շուեբելը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրել են՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարփոխումներին և խորացնելու երկկողմ համագործակցությունը: Նրանք ընդգծել են, որ դատաիրավական և այլ ոլորտների բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում մշակվել է լավ ռազմավարություն և գործողությունների ծրագրեր՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ դեռևս լուծում պահ անջող խնդիրների հետ մեկտեղ առկա է զգալի առաջընթաց:

ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, միգրացիայի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանների վերասկողության ոլորտներում և պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու համագործակցությունը:

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026