Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Նախագահը դպրոցականների հետ հանդիպմանը կարևորել է հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ

SOCIETY

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին: Ծրագրի կազմակերպÕ �չները ՀՀ Նախագահին ներկայացրել են մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին հանրապետության մարզերից և Երևանից: Ըստ պատասխանատուների, ծրագրի նպատակն էր՝ նպաստել դեռահասների շրջանում պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակմանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:

Մինչ ՀՀ Նախագահի նստավայր այցելությունը, այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միջոցառման նախաձեռնողները ծրագիրն ամփոփել են ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, արժանացել խրախուսական մրցանակների:

Դպրոցականների համար ՀՀ Նախագահի նստավայրում կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահի լիազորություններին ու գործառույթներին, Նախագահի նստավայրի պատմությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և մրցույթի բոլոր մասնակիցներին, կարևորել այդ նախաձեռնությունը և նշել, որ անհրաժեշտ է ծրագրին պարբերական բնույթ հաղորդել: «Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ մանկավարժներ, ցանկանում եմ բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվել է այս մրցույթի կամ բաց դասի շրջանակներում, որովհետև սա պատասխաններից մեկն է հարցին, թե ո՞րն է մեր դպրոցի առաքելությունը: Հարց, որն այստեղ՝ մեր այս հանդիպմանը, բարձրացրեց ուսուցիչներից մեկը Տավուշի մարզից՝ պարոն Ռուբիկ Գիշյանը: Մեր դպրոցի առաքելությունը, իÕ ´ խորին համոզմամբ, մեկն է՝ դաստիարակել բազմակողմանի զարգացած մարդ և քաղաքացի: Այս երկուսը միասնական պետք է լինեն, որովհետև մարդը կարող է գրեթե ոչնչով չհետաքրքրվել իր ամբողջ կյանքի ընթացքում, աշխատել, պահել իր ընտանիքը և սրանով բավարարվել, բայց քաղաքացին պարտավոր է լինել ակտիվ, քաղաքացին պարտավոր է իրեն պատասխանատու զգալ իր պետության զարգացման համար և, անշուշտ, պարտավոր է նաև գիտելիք ունենալ: Խոսքս բարձրագույն կրթության մասին չէ, այլ՝ պարզ գիտելիքների. գիտելիք իր գյուղի, իր մարզի, իր երկրի, իր ժողովրդի պատմության, իր մասնագիտության մասին :

Սիրելի՛ երեխաներ,

Երևի, հաճախ եք լսել, որ ձեզնից ավագներն ասում են՝ մեր երկրի ապագան կախված է ձեզնից: Մենք բոլորս՝ ես էլ, այստեղ նստած ձեր մանկավարժներն էլ, երբ երեխա էինք, այնուհետև՝ երիտասարդ, մտածում էինք, որ մեզ այդպես են ասում, որովհետև իրենք այլևս ծեր են կամ տարիքով մեծ և մեզ ուզում են ոգևորել: Բայց երբ հասունացա, իրոք, հասկացա այդ մարդկանց ասածի ողջ իմաստը: Իսկ իմաստը հետևյալում է՝ որպեսզի մենք մեզ համարենք ժողովուրդ, որպեսզի դասվենք աշխարհի զարգացած ժողովուրդների շարքին, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, պարտավոր ենք իմանալ մեր մշակույթը, մեր պատմությունը, և այդ մշակույթն ու պատմությունը, սերը մեր երկրի նկատմամբ փոխանցենք մեր երեխաներին՝ եկող սերնդին: Սա՛ է քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մնալու աշխարհի պահանջը: Սա պայման է՝ անհրաժեշտ պայման: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետև այլ հանգամանքներ էլ են անհրաժեշտ, որովհետև այլ պահանջներ և մոտեցումներ էլ կան: Մենք պետք է կարողանանք քայլել ժամանակին համընթաց, կարողանանք ժամանակակից ձեռքբերումներին ծանոթ լինել և ինքներս ունենալ մեր վաստակն այդ ձեռքբերումներում: Իսկ որպեսզի լինենք այդպիսին, նորից կրկնեմ՝ մենք պետք է գիտել իք ունենանք, պետք է սովորենք, մշտապես գիրք կարդանք, մեր ուսուցիչների, ծնողների գիտելիքների հնարավորություններն օգտագործենք: Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի մեր երկրին և անհրաժեշտության պահին պետք է պաշտպանի այն: Իսկ պաշտպանել չի նշանակում, որ անպայման պետք է պատերազմ լինի և գնաս պաշտպանելու երկիրդ, այլ նշանակում է նաև, որ դու պետք է կարողանաս արժանապատվորեն ներկայացնել քո երկիրը ուրիշներին, քո ժողովուրդն ավելի ճանաչելի դարձնես: Երկիրը պաշտպանել՝ նշանակում է, որ դու պետք է կարողանաս աշխատել, աշխատել օրնիբուն, որպեսզի քո երկիրը հզորանա»,-ասել է Հանրապետության Նախագահը և չափազանց կարևորել հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ, որոնց համար բազմաթիվ մարդիկ են զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ իրենց ամբողջ կյանքում մեծագույն նվիրումով աշխատել են, որպեսզի պետական խորհրդանշանները զարդարեն մեր ժողովրդին, արժանապատվորեն ներկայացնեն մեր պետությունը աշխարհում:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference