«Հայկական վերածնունդն» ու Դաշնակցությունն առաջադրեցին իրենց թեկնածուներին
POLITICSԱպրիլի 17-ին կայանալիք Թալինի քաղաքապետի ընտրությունների թեկնածուների թիվը համալրվել է եւս երկուսով:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը վերջապես առաջադրել է իր թեկնածուին՝ Գուրգեն Գրիգորյանին: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու վերջին պահին Թալինի համայնքապետի պաշտոնի համար պայքարի մեջ է մտել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ իր թեկնածու առաջադրելով ԱԺ գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետ Տիգրան Հարությունյանին:
Այս պահին Թալինի ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը չորսն է՝ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, Թալինի կոմունալ ծառայության տնօրեն Գեւորգ Գրիգորյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ դաշնակցական Տիգրան Հարությունյանը: Թե այս թեկնածուներից քանիսը կմնան մինչեւ պայքարի վերջ, ցույց կտա ժամանակը, քանի որ չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտարարող թեկնածուներ կարող են լինել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



