Վարսերը խնամելու դյուրին միջոց
LIFELife.panorama.am-ը գրում է.
Առողջ վարսերը կնոջ գեղեցկության հիմնական գրավականներից մեկն են: Սակայն հաճախ տարբեր քիմիական նյութերի, անորակ շամպունների պատճառով մեր վարսերը կորցնում են իրենց բնական փայլը: Ահա վարսերի դիմակ, որը կօգնի վերականգնել դրանց առողջությունը և փայլը:
Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է.
1. մեկ թեյի գթալ դարչին,
2. մեկ թեյի գթալ մեղր,
3. ½ բաժակ ձիթապտղի յուղ:
Պատրաստման եղանակ.
Անհրաժեշտ է ձիթապտղի յուղը տաքացնել 60ºC ջերմաստիճանի տակ: Այնուհետև ավելացնել դարչին և մեղր: Ստացված զանգվածը լավ խառնել և թողնել սառչի մինչև 40ºC: Այնուհետև ստացված դիմակը խնամքով քսել մազերին և գլխի մաշկին, թողնել 15 րոպե և լվանալ:
Արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



