Պարզ, արագ և համեղ․ Ընկույզով աղցան
LIFEԲաղադրատոմս
Ընկույզ՝ 100 գ
Խնձոր՝ 300 գ
Գազար՝ 200 գ
Կես կիտրոնի հյութ
Թթվասեր՝ կես տուփ
Աղ՝ ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ՝
ըստ ճաշակի Մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Ընկույզը մի քանի րոպե պահել եռացրած ջրում (պարտադիր չէ), որպեսզի կեղևից հեշտ մաքրվի, և մանր կտրատել։ Կեղևից և պտղամիջուկից մաքրել խնձորը, կտրատել բարակ շերտերով կամ անցկացնել քերիչով։ Գազարը մաքրել, լվանալ, կտրատել մանր ձողիկների տեսքով կամ նույնպես անցկացնել խոշոր քերիչով։ Այս ամենը խառնել իրար, վրան լցնել կիտրոնի հյութը, թթվասերը, աղը և պղպեղը։ Ստացված զանգվածը լցնել աղցանամանի մեջ և տալ բուրգի ձև։ Ցանկության դեպքում պատել մայոնեզի բարակ շերտով և զարդարել կանաչիով։Բարի ախորժակ։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



