Փորձաքննության ժամանակ Պերմյակովի պահվածքը բնորոշ չէր 7 մարդ սպանողի պահվածքի (տեսանյութ)
VIDEO1in.am-ը գրում է.
«Պերմյակովի մեջ թաքնված մի բան կար։ Նա փորձաքննության ժամանակ մի նախադասություն ասեց, որը ինձ ցնցեց։ Նա ասաց, որ եթե ինքը միայնակ էլ արած չլիներ դա, միևնույնն է, չէր ասի»,-այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան, ասաց դատաբժշկական փորձագետ Էլդա Գրինը։ Վերջինիս խոսքով փորձաքննության ժամանակ Պերմյակովն ուրախ էր։ «Պահվածքի մեջ տարօրինակ բան չկար, ընդհակառակը` նա ուրախ էր, նույնիսկ շատ գոհ էր, որ հետը խոսում ենք, հետը մարդավարի ենք վարվում, շատ ուրախությամբ լրացնում էր մեր տված թեստերը: Նույնիսկ մի քանի անգամ ասացին` ճաշի ժամն է, եթե ուշանաս, էլ չես կարող ուտել, բայց նա չգնաց, մնաց և չէր ուզում գնալ»:
Մեր դիտարկմանը, թե այդ պահվածքը բնորոշ է 7 մարդ սպանածի վարքագծին, փորձագետը պատասխանեց.«Մի քիչ բնորոշ չէ»:
Տեսանյութն՝ 1in.am-ի



