Սիրիայի իշխանությունները երկրի դաշնայնացման գաղափարը տարածքային ամբողջականության սպառնալիք են համարում
SOCIETYՊաշտոնական Դամասկոսը Սիրիայի դաշնայնացման գաղափարը Սիրիայի տարածքային ամբողջականության համար սպառնալիք է համարում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Երբ խոսում են մեր երկրի դաշնայնացման մասին, դա ուղղակիորեն սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը և հակասում է սահմանադրությանը: Դա հակասում է միջազգային իրավունքին և անօրինական է»,- ընդգծել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանը:
Ըստ Ռիադ Հադադի՝ Սիրիայում քրդերի մեծամասնությունը հանդես է գալիս երկրի տարածքային ամբողջականության օգտին և «համաձայն չէ երկու օր առաջ արված հայտարարությունների հետ»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



