Հետաքրքիր փաստեր կենդանիների վերաբերյալ
LIFEShabat.am-ը գրում է.
Ուղտերը երեք հոնք ունեն և նրանք կարող են միանգամից 250 լիտր ջուր խմել, դելֆիններն էլ մեկ աչքը բաց են քնում, ճանճի միջին արագությունը 8 կմ ժամ է, ընձուխտի լեզուն 35 սմ է և նա ձայնալարեր չունի:
Խեցգետինների արյունը կապույտ գույնի է, թիթեռները վերջույթներով համ են զգում, փիղը միակ կաթնասունն է, որ չի կարողանում թռչկոտել, կովերը չորս ստամոքս ունեն, ագեվազները հետ-հետ չեն կարողանում քայլել, իսկ կատուները չեն կարողանում տարբերել շաքարի համը:
Ձիերը մեկ ամիս կարող են ոտքի վրա կանգնել, կոկորդիլոսները չեն կարողանում իրենց լեզուն դուրս հանել, զեբրերը սպիտակ են, որոնց վրա սև գծեր կան: Բուն այն միակ թռչունն է, որ կարողանում է կապույտ գույնը տեսնել, հասուն արջը ձիու պես կարող է արագ վազել: Ծովային կոբրան աշխարհի ամենաթունավոր օձն է, ջայլամի աչքը ուղեղից մեծ է:



