Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն այցելել է ռազմաուսումնական հաստատություններ

INTERNATIONAL NEWS

Հերթական այցով մարտի 14-ից 17-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի,  Լիտվայի ռազմաուսումնական հաստատություն ների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների և Ենթասպաների դպրոցի ղեկավար և փորձագիտական կազմերը:

Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2015թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն ու փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նախարարությունում կայացած քննարկումներում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումների վերոբերյալ զեկույցներ: Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև ոլորտի բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա: Նմանատիպ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:

Մարտի 15-ից 17-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ և հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում և Ենթասպաների դպրոցում ներկայացվեց խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթ ացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրեց զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» թեմայով` մտասևեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավարը և ուսումնական գործընթացի ու հետազոտական  մասի պատասխանատուները ներկայացրեցին Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա համալսարանի կերպափոխման գործընթացը, համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Նշվեց նաև, որ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:

Խորհրդատվական խմբի այցն ավարտվեց մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ, որի ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրեց այցի արդյունքների մասին: Կողմերը համաձայնեցրեցին 2016թ. և անդին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի և շարունակական աջակÖ �ության համար:

 

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer