Սոնա Հովհաննիսյանն առաջին անգամ պատմում է իր եւ Միշոյի մասին
LIFEBravo.am-ը գրում է.
2015-ին Միշոն լքեց ցանկալի փեսացուների շարքն՝ ամուսնանալովամերիկաբնակ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի հետ: Ռեփերի կինը BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում պատմել է իր ընտանիքի, աշխատանքում ունեցած հաջողությունների, Լարի Քինգի հետ համագործակցության, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպիսի ամուսին է Միշոն: Նշենք, որ Սոնայի հետ շփվել ենք իրեն հարազատ անգլերենով:
-Որո՞նք էին Միացյալ Նահանգներում հաստատվելու Ձեր շարժառիթները:
-Փոքր երեխա էի, երբ տեղափոխվեցինք Լոս Անջելես, այսպիսով, որոշումն իմը չէր: Ծնողներս նկարիչներ են, ԱՄՆ-ում իրենց համար ավելի մեծ հնարավորություններ կային: Վերջին տարիներին Հայաստան հաճախ ենք գալիս` մեր հարազատներին, ընկերներին տեսնելու, եւ բացի այդ, մենք հայաստանյան շատ նախագծերում ենք ներգրավված: Հայրս է հանդիսանում հորեղբորս` «Ոսկեվազ» գինու գործարանի զբոսաշրջային համալիրի նախագծի հեղինակը, մայրս «The Simpsons»-ի անիմատոր է եւ այս ամառ հրավիրված է «Թումո»-ում վարպետության դաս անցկացնելու:
Շարունակությունն այստեղ:




