Տորթ Էսկիմո
LIFEԲաղադրությունը
ձու - 12 հատ
շաքարավազ - 4բ
կակաո - 3ճ գդ
ալյուր - 1.5բ
օսլա - 4ճ գդ
կաթ - 3բ
մարգարին - 200գ
վանիլին
գլազուր :
Պատրաստման եղանակը
Խմոր. 12 ձվի սպիտակուցին ավելացնել 2բ շաքարավազ և պատրաստել բեզե: Ավելացնել 3ճ գդ կակաո, 1.5բ ալյուր: Ամբողջը խառնել, պատրաստել ջեռոցը` յուղոտ թղթով և տաքացնելով 180 աստիճան: Կրեմ. 12 ձվի դեղնուցը և 2բ շաքարավազը շատ լավ հարել, ավելացնել 4ճ գդ օսլա, 3բ կաթ, խառնել և եփել գոլորշու վրա մինչև դառնա պինդ մասսա: 200գ մարգարինը լավ հարել և ավելացնել եփած զանգվածին, ավելացնել վանիլին: Կրեմից 2-3ճ գդ առանձնացնել գլազուրի համար: Գլազուր 4ճ. գդ կաթը և 1բ շաքարավազը եռացնել, մինչև դառնա միատարր: Ավելացնել 2ճ. գդ կակաո և 100գ կարագ: Տաք վիճակում լցնել թխվածքի վրա: Եփած և սառեցրած խմորի վրա քսել կրեմը և վրայից լցնել գլազուրը:



