Քլոե Քարդաշյանը պատմում է իր հայկական արմատների մասին
LIFEKocktails with Khloe-ի հերթական թողարկման ընթացքում Քլոե Քարդաշյանը պատմում է վերջին ժամանակաշրջանում իր ընթերցած գրքերի մասին: Դրանցից էր նաեւ Անահիտ ՄաքՔինի The Hundred-Year Walk: An Armenian Odyssey («Հարյուր տարվա պատմություն. Հայկական ոդիսական») գիրքը:

«Այս գրքում առաջին դեմքից ներկայացված են ապացույցներ պատերազմի ժամանակ հայերի աքսորման մասին»,- գրում է Քլոե Քարդաշյանը՝ մեկնաբանելով գիրքն իր կայքում,-Ստեփան Միսջյանի թոռնուհին գրել է այս գիրքը՝ օգտվելով նրա օրագրերից: Նա պատմում է այն մասին, թե ինչպես է իր պապիկը անցել ամբողջ սիրիական անապատով՝ զինված թուրքերի ուղեկցությամբ, պատմում է նրա հիշողությունների մասին»։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



