Մոլորակի ամենագեղեցիկ գեյզերները
LIFE
Գեյզերը հազվագյուտ ու եզակի բնական ֆենոմեն է, որը տաք ջուր ու գոլորշի արտազատող տաք աղբյուր է:
Դրանց մեծ մասը տեղակայված են հրաբխային մակերևույթներին: Անմոռանալի տեսակարանը սովորաբար ուղեկցվում է շուրջբոլորը գտնվող բնական հիանալի պեյզաժներով:
Past.am-ը ներկայացնում է մոլորակի ամենագեղեցիկ գեյզերները:
OLD FAITHFUL, Յելլոուսթոնի ազգային պարկ, ԱՄՆ
ԱՄՆ-ի ամենագլխավոր Յելլոուսթոնի ազգային պարկի ամենահայտնի գեյզերն է Վայոմինգ նահանգում, որն ամեն կես ժամը մեկ մինչև 50 մետր օդ է արտազատում տաք ջրի շիթ:
SUNSET LAKE, Յելլոուսթոնի ազգային պարկ, ԱՄՆ
Հազվագյուտ ջրիմուռները, որ բնակվում են Sunset Lake տաք աղբյուրում, ստեղծում են ծիածանի էֆեկտ:
Սթրոկուր գեյզեր, Իսլանդիա
Իսլանդիայում գեյզերներն ու ջրվեժները հանդիպում են ամեն քայլափոխի: Ամենահայտնին Սթրոկուր գեյզերն է, որն ամեն 4-8 րոպեն մեկ 40 մետր բարձրությամբ շիթ է արձակում:
Պոխուտու գեյզեր, Նոր Զելանդիա
Հարավային կիսագնդի ամենամեծ գործող գեյզերը գտնվում է Նոր Զելանդիայի Ռոտորույա հովտում:
Ամեն 20 րոպեն մեկ գեյզերը արտազատում է մինչև 30 մ բարձրությամբ տաք ջրի շիթ:
Սապարևա բանյա գեյզեր, Բուլղարիա
Սապարևա բանյան հայտնի սպա-զբոսավայր է ու առողջարան: Տեղի գեյզերը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում:
Էլ-Տատիո գեյզերների հովիտ, Չիլի
Էլ-Տատիո գեյզերների հովիտը գտնվում է Չիլիի Ատակամա անապատում՝ Անդերում: Բնակիչները խորհուրդ են տալիս դրանցով հիանալ լուսաբացին:
Տիմանֆայա գեյզեր, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Լանսարոտե կղզին շնորհիվ գործող Տիմանֆայա հրաբխի, հիանալի տեսարան է բացում զբոսաշրջիկների համար:
Գեյզեր Լեդի Նոքս, Նոր Զելանդիա
Գեյզեր Ֆլայ, Նևադա, ԱՄՆ
Պատահաբար առաջացել է 1964-ին Նևադայում ջրհորի հորատման աշխատանքների ժամանակ: Այն անհավանական գեղեցիկ է շնորհիվ այն ձևավորող ջրիմուռների ու հանքանյութերի:




















































