Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայտնիներից ովքե՞ր են օգտվում երթուղայիններից

LIFE

Blognews.am-ը գրում է.

Որքան էլ մարդիկ վառ պատկերացումներ ունենան «աստղային կյանք» կոչվածի մասին, Հայաստանում չկան աստղաբաշխական հոնորարներ (բացառությամբ մի քանի անհատների)։ Հայտնի մարդիկ մեզանից մեկն են, հիմնականում լինում են այն վայրերում, որտեղ՝ մենք, օգտվում են նույն խանութներից, երբեմն նույնիսկ երթուղայիններից։

Իհարկե, հայտնի դառնալուց հետո շատերը խուսափում են օգտվել հասարակական տրանսպորտից, լինել հասարակական վայրերում, քանի որ ասում են՝ կողմնակի հայացքները շատ են, սակայն կան նաև մարդիկ, ում հայտնիությունը չի կաշկանդում օգտվել երթուղայիններից։ BlogNews.am-ը խոսել է հասարակական տրանսպորտից օգտվող հայտնիների հետ։ Անդրադարձել ենք նաև նրանց քաղաքացիական դժգոհություններին:)

Պարոնյան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ով վերջերս նկարահանվում էր «Տնփեսա» սիթքոմում, նշեց, որ շարունակում է օգտվել երթուղայիններից, ինչպես նախկինում։ «Խանութ էլ երբ մտնում եմ, մարդիկ ինձ ճանաչում են, ինչը հաճելի է։ Ես չեմ կոմպլեքսավորվում երթուղային նստելուց, ճիշտ հակառակը՝ ինձ հաճելի է, որ մարդիկ ինձ ճանաչում են, հաճոյախոսում»,- նշեց նա ու հավելեց, որ շտապելու դեպքում է տաքսի նստում։

«Բնականաբար, լավ է, եթե հնարավորություն ունես ու մեքենա ես գնում, սակայն եթե չունես այդ հնարավորությունը, նման ձևական բաների հետևից ընկնել պետք չէ։ Ես նյութապաշտ չեմ։ Իհարկե, մեր երթուղայիննում անհարմար է՝ հատկապես, երբ տեղ չի լինում, շոգ է, երաժշտությունը լավը չէ, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Երթուղային չնստել միայն, որովհետև հայտնի ես, աննորմալություն եմ համարում»,- նկատեց Հասմիկը։

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Լիլիի կերպարով հայտնի դարձած Անուշկա Մարգարյանը ևս երթուղայինից օգտվողների բանակից է։ «Ես միշտ օգտվել եմ երթուղայինից, հիմա էլ շարունակում եմ օգտվել։ Շատ են ասում, եթե հայտնի ես, պետք է ավելի քիչ լինես հասարակության մեջ, բայց ես սխալ եմ համարում հասարակությունից հեռու մնալը. դու էլ ես հասարակության մի մասնիկը։ Ես փորձում եմ հնարավորինս պարզ լինել, քանի որ միշտ վատ եմ վերաբերվել, երբ հայտնի մարդիկ իրենց գոռոզ են պահել»,- նշեց նա։

Խոսելով երթուղայինների անհարմարության մասին՝ Անուշկան նկատեց, որ տրանսպորտի հարցը գնալով ավելի է բարդանում. «Ստիպված ես լինում երկար սպասել, 2 տրանսպորտ փոխել, նաև՝ հիմա  շատ են երթուղայիններում գողության դեպքերը։ Իհարկե,  տաքսին ավելի հարմար է։ Եթե շտապում եմ, տաքսի եմ նստում, սակայն չնստել հասարակական տրանսպորտ, որովհետև հայտնի ես, մի քիչ ծիծաղելի է»։

Դերասանուհի Լիա Զախարյանը ևս չի կոմպլեքսավորվում երթուղայիներից օգտվելիս։ «Ես շարունակում եմ ապրել այնտեղ, որտեղ ապրել եմ, օգտվել նույն խանութներից, հասարակական տրանսպորտից ու բացարձակ վատ բան չեմ տեսնում դրա մեջ։ Ավելին՝ հասարակական տրանսպորտում կարողանում ես ուսումնասիրել տարբեր մարդկանց, ինչը հետագայում կարող ես օգտագործել մասնագիտությանդ մեջ՝ տարբեր կերպարներ կերտելիս։ Ես նման կոմպլեքս չունեմ, որ չնստեմ երթուղային տաքսի։ Չեմ հասկանում էկրանից երևալու ու չերևալու տարբերությունը։ Ինչո՞վ են իրարից տարբերվում էկրանից այն կողմ և այս կողմ գտնվող մարդիկ, ինձ համար բոլորը հավասար են»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board