Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստան բենզինի ներկրման ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան. Արտակ Շաբոյան

SOCIETY

 Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերությունը պայմանավորված է երեք գործոնով:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀտնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողովի նախագահ ԱրտակՇաբոյանը ներկայացրեց այդ գործոնները. «Առաջինը պայմանավորված է վրացական երկաթուղու կողմից գանձվող բարձր բեռնափոխադրման սակագներով: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է: Հայաստանի և Վրաստանի հարկային քաղաքականության միջև կան որոշակի տարբերություններ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետություն մեկ լիտր բենզին ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Երրորդ գործոնը պայմանավորված է Վրաստանում ձեռքբերման գների որոշակի նվազմամբ, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը վերջին ժամանակահատվածում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրում Ադրբեջանից և Թուրքմենստանից»,-պարզաբանեց Շաբոյանը:

Հարցին, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ ազդեցություն չի՞ ունեցել բենզինի գների վրա, Շաբոյանը պատասխանեց. «Բնականաբար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը իր ազդեցությունն ունեցել է, ինչի արդյունքում մենք ունենք ներկայումս ձևավորված գնագոյացումը: Ճիշտ է, ձեռքբերման գները տնտեսավարողների համար շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն նաև տնտեսավարողների բիզնես որոշումների վրա կարող են նշանակություն ունենալ նաև այլ գործոններ: Բնականաբար, ես չեմ կարող մեկնաբանել տնտեսավարողների բիզնես որոշումները՝ ինչպես են իրենք որոշում: Սակայն որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ գներից բացի որոշ այլ գործոններ էլ կարող են ազդեցություն ունենալ տնտեսավարողների որոշումների վրա: Օրինակ՝ շատ կարևոր են մատակարարման պայմանները: Ըստ իմ ռուս գործընկերների ներկայացրած տեղեկատվության՝ բենզին մատակարարող ռուսական ընկերությունները մատակարարման անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով Վրաստանում գտնվող իրենց պահեստարաններում մի քանի ամսվա բենզինի պաշարներ են պահում»,- հավելեց Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները ցույց  են տալիս, որ Հայաստան բենզինի ներկրման ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան: Շաբոյանը վստահեցրեց, որ ցանկացած տնտեսավարող, ով կցանկանա այդ գործունեությամբ զբաղվել, ներմուծել առավել շահավետ պայմաններով, կարող է առանց խոչընդոտների իրականացնել:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ մեթոդներով են ստուգել ու հասկացել, որ չկան մուտքի խոչընդոտներ, Արտակ Շաբոյանն ասաց. «Մեր ուսումնասիրության արդյունքներով ենք պարզել, մենք տեղեկատվություն ենք պահանջել, համալիր ուսումնասիրություն ենք անցկացրել: Ես չեմ կարող ձեզ ամբողջությամբ ներկայացնել մեր գործունեության ողջ մեթոդաբանությունը: Ես ձեզ հրավիրում եմ հանձնաժողով, որտեղ դուք կկարողանաք ծանոթանալ մեր աշխատանքի մեթոդաբանությանը»:

Արտակ Շաբոյանը չհամաձայնեց հնչող տեսակետի հետ, թե ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը բարձր գներով է Հայաստանին բենզին տալիս: Նրա խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Ռոսնեֆթ»-ը հենց ամենաէժան բենզինն է տալիս: «Մենք երեք ընկերություններից ենք բենզին ներկրում և ամենաէժանը հենց «Ռոսնեվթ»-ից ենք ստանում: Մենք բենզին ներմուծում ենք «Ռոսնեֆթ»-ից, «Լուկոյլ»-ից և բուլղարական «Նորթորմ» ընկերությունից: Եվ, երբ մենք համեմատում ենք ձեռքբերման գները, տեսնում ենք, որ ամենաէժանը հենց «Ռոսնեֆթ»-ից ենք ձեռք բերել»,- եզրափակեց Շաբոյանը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California