Եթե երազում դավաճանություն եք տեսել ապա...
LIFEWnews.am-ը գրում է.
Հաճա՞խ եք երազում դավաճանություն տեսնում։ Օրինակ դուք դավաճանում եք ամուսնուն կամ հակառակը։
Ի՞նչ են նման երազները նշանակում։
Ըստ հոգեբանների՝ նման կրկնվող երազները ազդարարում են ձեր ապրումների եւ խորքային խնդիրների մասին, որոնց մասին, հնարավոր է, չկասկածեք սովորական կյանքում։ Սա հատկապես վերաբերում է տհաճ երազներին, ինչպիսիք են հիվանդությունը կամ դավաճանությունը։
Եթե անգամ դավաճանությունը մեկ անգամ եք տեսել եւ սովորաբար այս երազը չի կրկնվում, միեւնույն է, փորձեք հասկանալ, թե ինչով է այն պայմանավորված։
Ներկայացնում ենք երազահանի բացատրությունները.
Եթե երազում դուք տրվել եք դավաճանելու գայթակղությանը, սակայն վերջին պահին հրաժարվել, նշանակում է իրական կյանքում ձեզ հաջողություն է սպասվում։
Եթե երազում դավաճանել եք սիրելիին, ուրեմն կյանքում մենություն եւ անհաջողություն է սպասվում։
Երազում սիրելիի դավաճանությունը ձեզ նշանակում է, որ պետք է զգույշ լինել, քանի որ ձեր վստահությունը կարող են մտերիմ մարդիկ չարաշահել։
Եթե երազում դուք դավաճանել եք ամուսնուն, զգուշացեք հրդեհից։
Ըստ Ֆրեյդի երազահանի, եթե երազում դավաճանել է սիրելի մարդը, իրական կյանքում ձեր հարաբերություններին վտանգ չի սպառնում, մի կասկածեք նրա հավատարմությանը եւ մանրուքներից նրան մի խանդեք։
Եթե երազում փորձում եք գրավել տղամարդուն, իրական կյանքում ձեզ սիրելիի հետ բաժանում է սպասվում կամ հանուն նոր հարաբերությունների ստիպված կլինեք հրաժարվել հարազատներից։
Եթե ամուսնացած տղամարդը երազում տեսել է, որ դավաճանում է կնոջը մարմնավաճառի հետ, նշանակում է նրա պահվածքը կողմնակի մարդկանց մոտ իրականում ծիծաղ է առաջացնում։
Ըստ երազահանի, վրեժից ելնելով սիրելիին դավաճանությունը նշանակում է, որ իրական կյանքում ձեր ընտանեկան կյանքին ոչինչ չի սպառնում եւ դուք երջանիկ եք լինելու։
Եթե երազում դավաճանել եք սիրելիին, նշանակում է, որ իրականում ինչ-որ արարքի պատճառով մեղքի զգացում եք ունենալու։



