Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


PayPal վճարային համակարգի գործարկումը անհրաժեշտ է մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիներին. Կոնստանտին Ամիրաքյան

INTERVIEW

Համացանցում ստորագրահավաք է կազմակերպվել Հայաստանում PayPal վճարային համակարգի ամբողջական գործարկման նպատակով: Ստորագրահավաքի կազմակերպիչները նախատեսում են դիմել Հայաստանի կառավարությանը, Կենտրոնական բանկին, Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարություններին:

Այս վճարային համակարգի մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար զրուցեցինք ստորագրահավաքի կազմակերպիչ Կոնստանտին Ամիրաքյանի հետ:

-Ինչո՞ւ եք հենց դուք նախաձեռնել այս ստորագրահավաքը:

- Ստորագրահավաքի իմ նախաձեռնությունը եզակի չէ, նախկինում եւս այս հարցով եղել են ստորագրահավաքներ: Ես վեբ-մարքեթինգով զբաղվում եմ արդեն մոտ 7 տարի, ծանոթ եմ էլեկտրոնային գլոբալ վճարային համակարգերին եւ ինձ համար պարզ է, որ Հայաստանում PayPal-ի ոչ ամբողջական աշխատանքը մեծ կորուստ է անհատ ձեռներեցների, փոքր ու միջին բիզնեսի համար:

Ցավում եմ, որ մեր պատկան մարմինները դա չեն հասկանում: Նրանք մինչեւ այսօր չեն էլ փորձել հասկանալ, թե ինչ օգուտ կարող է ներկայացնել PayPal-ի ամբողջական գործարկումը Հայաստանի համար: Մինչ օրս պետական որեւէ համապատասխան մարմին արժեքավոր հետազոտություն չի արել պարզելու, թե Հայաստանը շրջանառության որքան ներուժ ունի PayPal-ում:

Ըստ երեւույթին, դա հանդիսացել է պատճառներից մեկը, որ PayPal-ի ներկայացուցիչները լուրջ չեն ընկալել առաջարկը: Այդ պատճառով կազմակերպեցի այս ստորագրահավաքը, որը կօգնի հասկանալ PayPal-ի գործարկմամբ հետաքրքված մարդկանց թիվը:

Այս ստորագրահավաքով թեմայի շուրջ նաեւ տարբեր քննարկումներ սկսվեցին, որոնք հետագայում հնարավոր է՝ նպաստեն ավելի մանրամասն ու հանգամանալից հետազոտության: Այս պահին ես միայնակ եմ հետազոտություն իրականացնում, բայց վստահ եմ, որ խնդրով մտահոգ մարդիկ կօգնեն, որպեսզի ի վերջո աշխարհում ամենալայն տարածում գտած էլեկտրոնային վճարային միջոցը Հայաստանում գործի ամբողջությամբ:

-Ըստ ձեզ՝ Հայաստանում որքա՞ն է PayPal-ի պահանջարկը եւ դրա բացակայությունն ի՞նչ խնդիրներ է ստեղծում:

-Ես հստակ չեմ կարող ասել, թե որքան է PayPal-ով շահագրգիռ անձանց թիվը, որովհետեւ չկա նման հետազոտություն, բայց կարելի է նշել ըստ ոլորտների եւ պատկերացում կազմել: Այդ ոլորտներից են տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող բոլոր ընկերություններն ու անհատները, այսինքն՝ ֆրիլանսերները, ձեռագործ արտադրանք ստեղծողները՝ արծաթագործները, որոշ դեպքերում՝ ոսկերիչները, զարդագործները, բարեգործական կազմակերպությունները (քրաուդֆանդինգ), օնլայն վաճառք իրականացնող հայկական կայքերը:

Ընդ որում, պետք չէ այստեղ միայն մթերք ու հագուստ պատկերացնել: Կայքերում կարող է վաճառվել նաեւ երաժշտություն, լուսանկարներ, էլեկտրոնային եւ տպագիր գրքեր:

Հայաստանն ունի մեծ ներուժ, որովհետեւ այստեղի մասնագետներն են պատրաստել Shadowmatic-ի ու PicsArt-ի պես մոբայլ հավելվածները ու կան էլի տաղանդավոր մարդիկ, ովքեր ցանկանում են արարել եւ գումար վաստակել՝ գտնվելով Հայաստանում:

Սակայն PayPal-ի նման համակարգերի բացակայությունը նրանց մրցակցությունից դուրս է թողնում: Նշեմ միայն մի հանգամանք՝ մեր հարեւան Վրաստանում պատկան մարմինները կարողացել են ստեղծել այնպիսի պայմաններ, որ PayPal-ը Վրաստանին գումարի ստացման ու դրա կանխիկացման համար ավելի լայն հնարավորություններ է տվել, քան նույն ԱՄՆ-ին:

Վստահեցնում եմ, որ եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի PayPal-ի ամբողջական գործարկման համար, շատ ընկերություններ ու անհատներ բիզնես հաշիվներ կբացեն Վրաստանում: Եւ այն միլիոնավոր դոլարների հոսքը, որ կարելի է Հայաստան բերել, կգնա Վրաստան: Վրացիները ի տարբերություն մեր չինովնիկների, հասկանում են, թե ինչպես կարելի է իրական ներդրումներ կամ պարզապես գումար բերել Վրաստան, իսկ մերոնք Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

PayPal-ի ամբողջական գործարկումը կօգնի Վրաստանին, որպեսզի մեծացնի փողի մուտքի ֆիզիկական ծավալն իր երկիր, իսկ դա իր հերթին կբարձրացնի բարեկեցությունը: Այ սա է, որ տարիներ շարունակ չենք կարողանում բացատրել մեր չինովնիկներին: Պարտադիր չէ ԱՄՀ-ից կամ ՀԲ-ից վարկ խնդրել, այսօր ինտերնետով էլ կարելի է այդքան աշխատել, մարդիկ փողն իրենց ներքնակների տակ չեն պահելու, ծախսելու են, բնականաբար, դա ազդելու է բոլորի բարեկեցության վրա:

-Արդյո՞ք Հայաստանում չկա այս վճարային համակարգին համարժեք այլ ծառայություն:

-PayPal-ը օնլայն վճարային միջոց է ու նման միջոցներ կան ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բայց այստեղ կարեւորը ոչ թե աշխատելու համարժեքությունն է, այլ դրա տարածվածությունը: PayPal-ը 2015թ. տվյալներով ունի 179 մլն ակտիվ օգտատեր, որոնք մեկ տարվա ընթացքում ապահովել են 282 մլրդ դոլարի շրջանառություն: Այս թվերով դատելիս կարելի է ասել, որ Հայաստանում, բնականաբար, չկա PayPal-ին համարժեք համակարգ:

Որպեսզի ստորագրահավաքն իր ավարտին հասնի անհրաժեշտ է եւս 130 ձայն (5000-ից 4870-ն արդեն կա): Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք այցելել հետեւյալ հղումով՝ https://www.change.org/p/հայաստանի-կառավարություն-հայաստանում-paypal-ի-ամբողջական-գործարկման-ստորագրահավաք:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.