Ես կզբաղվեմ գեղարվեստական գրքի ընթերցանությամբ, եթե ազատ ժամանակ ունենամ, այլ ոչ թե Գևորգ Պետրոսյանի մտքերը մեկնաբանելով. Նաիրա Զոհրաբյան
POLITICSՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը դիմում է հանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով գրավոր իրեն տեղեկացնել, թե ինչ պատճառով է հեռացվել կուսակցությունից և նաև տրամադրել համապատասխան անհատական իրավական ակտը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը :
Կայքի փոխանցմամբ՝ Պետրոսյանը նշել է, որ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը համարում է ապօրինի և դատական կարգով բողոքարկելու է այն:
Past.am-ը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, որպեսզի պարզաբանումներ ստանա: Տիկին Զոհրաբյանը մեզ ասաց հետևյալը. «Ես Գևորգ Պետրոսյանի խնդրին չեմ անդրադառնում, Գևորգ Պետրոսյանն իմ հետաքրքրությունների տիրույթում չէ:
Ես կզբաղվեմ գեղարվեստական գրքի ընթերցանությամբ, եթե ազատ ժամանակ ունենամ, այլ ոչ թե Գևորգ Պետրոսյանի մտքերը մեկնաբանելով: Ավանի տարածքային կառույցի որոշմամբ՝ Գևորգ Պետրոսյանը հեռացված է կուսակցությունից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանոնադրության համաձայն:
Նա իր հետագա գործողություններում բացարձակապես ազատ է: Ես կրկնում եմ, որ այդ թեման ինձ համար փակ է: Ինքն ինձ չի հետաքրքրում, իր քայլերն ինձ չեն հետաքրքրում»:
Լևոն Փանոսյան



