Դիտորդների սահմանափակումը ողջամիտ է. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
POLITICSԿառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Ընտրական օրենսգրքի նախագծով դիտորդների սահմանափակումը ողջամիտ է:
Հիշեցնենք, որ խոսքը ընտրատեղամասերում դիտորդների հեռացման վերաբերյալ նոր դրույթն է, որով հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել ընտրատեղամասից, իսկ գործող օրենքով՝ դիտորդը կարող է դուրս հրավիրվել միայն բերման ենթարկելու պատճառաբանությամբ:
Պատասխանելով Past.am-ի հարցին, թե արդյոք կառավարությունը ականջալուր է լինելու դիտորդների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մտահոգություններին, Հարությունյանը մեկնաբանեց. «Ուշադրություն դարձրեք, որ հանձնաժողովի ընդհանուր թվի 2/3 -ի որոշման մասին է խոսքը, ինչն ապահովում է շատ ավելի լայն քաղաքական ներկայացվածություն, քան զուտ խորհրդարանական մեծամասությունն է»: Դավիթ Հարությունյանը նաև անդրադարձավ այն դիտորդներին, ովքեր լիովին չեն գիտակցում իրենց գործառույթները:
Լիլիթ Լալայան



