Ո՞ր հայտնի երգիչն է խաղալու «Աբելի քույրը» սերիալում
LIFEBlognews.am-ը գրում է.
«ATV» հեռուստաընկերությամբ հեռաձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում նկարահանվելու է նաև Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած երգիչ Արամոն։ Նա մարմնավորելու է գլխավոր հերոսների՝ Աբելի և Լիլիթի՝ իրականում՝ Դավիթ Գրիգորյանի և Նարինե Դովլաթյանի հայրիկին։

Թեև Արամոյին ավելի շատ ճանաչում են որպես երգիչ, նա մասնագիտությամբ դերասան է. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում:
Որպես դերասան՝ հանդիսատեսն Արամոյին կհիշի «Մեր բակը 2», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից։ Նա խաղում է նաև կնոջ՝ Էմմա Պետրոսյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացման մեջ:

1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



