Մեկուկես տարի ազատազրկում ազատամարտիկին՝ տասը գրամ մարիուխանայի համար
SOCIETYԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ Սամվել Մելքոնյանի կողմից անձնական օգտագործման նպատակով իր մոտ թմրամիջոց պահելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Սամվել Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի ճանապարհին կից տարածքից, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար վայրի աճած կանեփի թուփը քաղելու միջոցով ձեռք է բերել եւ իր տաբատի աջ գրպանում ապօրինի պահել է խոշոր չափի` 10,93 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այնուհետեւ գտնվելով Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում եւ տեսնելով ոստիկանության աշխատակիցներին՝ թմրամիջոցն իր ձեռքից դեն է նետել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով:
Առաջադրված մեղադրանքում Սամվել Մելքոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ խնդրել է հաշվի առնել, որ 1992-1993թթ. ընթացքում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծավալված մարտական գործողություններին, որի ժամանակ երկու անգամ վիրավորվել է եւ ունի հաշմանդամի կարգավիճակ։
Սակայն դատարանը, քննելով բոլոր փաստերը, Սամվել Մելքոնյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման: Այնուհետ գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան՝ վերանայելու համար նախկին դատավճիռն ու մեղմացնելու համար սահմանված պատիժը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
What to gift men on January 28: Idram&IDBank
4
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
5
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



