Ինչպիսի՞ եղանակ է լինելու մարտին (տեսանյութ)
VIDEO«Երեկ ցերեկվանից սկսած Հանրապետության տարածք են ներթափանցել ցուրտ արկտիկական օդային զանգվածներ և օդի ջերմաստիճանը նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազելու է նաև առաջիկա գիշերը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով.
«Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է արդեն բացասական ջերմաստիճան՝ մինուս 1-ից մինչև մինուս 2 աստիճան: Արարատում և Արտաշատում եղել է +2, իսկ Երևանում՝ 0-ից + 1 աստիճան: Հանրապետության մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղացել: Գորիսում այս պահին ձյան ծածկը հասնում է 24 սմ-ի, Սիսիանում՝ 16, Քաջարանում՝ 7, իսկ Ջերմուկում՝ 52: Առկա ամպամածությունն այս գիշեր զգալիորեն կնոսրանա: Եղանակի լիարժեք կանխատեսում ՀՀ հովտային գոտիներում չի կանխատեսվում, բայց համեմատության մեջ կիսով չափ կնոսրանա, ինչը կբերի լրացուցիչ ջերմաստիճանի անկման:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



